Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքներին հետևելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հերթական այցն է կատարել հուշահամալիր։

Նրան ուղեկցել են ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը և ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։

Ցեղասպանության հուշահամալիրի նախագծի հեղինակային խմբի ճարտարապետները և կապալառու շինարարական ընկերության ներկայացուցիչները նախարարին ներկայացրել են աշխատանքների ընթացքը՝ նշելով, որ մույթների նորոգումը, ինչպես նաև ամրացման և բարեկարգման մնացած աշխատանքներն ավարտական փուլում են և ընթանում են ըստ նախագծի։ Նախարարը հերթական անգամ ընդգծել է աշխատանքների որակի ու ժամկետների պահպանման խնդիրը։