
Հայաստանի պատմության թանգարանը հուլիսի 1-ից կներկայացնի «Դրվագներ ինքնության. Տարազ» խորագիրը կրող ցուցահանդեսը: Ցուցահանդեսին ներկայացվելու են Հայաստանի պատմության թանգարանի հիմնական հավաքածուից ընտրված տարազային ցուցանմուշներ, առանձին զգեստի մասեր, արդուզարդի պարագաներ, արխիվային լուսանկարներ, որոնց մի մասն առաջին անգամ է ցուցադրվելու հանրությանը: