ԵՄ Թումո համալիրի «Թումո լաբեր» կրթական ծրագիրը տեղական ու միջազգային հեղինակություն ունեցող ՏՏ ընկերությունների` Krisp-ի, GIZ-ի, VXSoft-ի, SpaceChain-ի և OQNI-ի հետ սկսում է միանգամից յոթ նախագիծ մեքենայական ուսուցման, արհեստական բանականության, եռաչափ մոդելավորման ու բլոկչեյն ոլորտներում և թողարկում է նոր կրթական բաղադրիչ` ինքնուսուցում:

«Թումո լաբերի» նախագծերին կարող են դիմել 18 տարին լրացած երիտասարդ մասնագետները և ուսանողները: Ընդունելության պայմաններին համապատասխանող բոլոր ցանկացողները կարող են դիմել այս նախագծերին, իսկ այն ուսանողները, ովքեր այժմ չունեն պահանջվող գիտելիքներն ու հմտությունները, կարող են դիմել ինքնուսուցման ծրագրին: Ինքնուսուցման ծրագրի մասնակիցները սկզբնական փուլում սովորելու են Python և մեքենայական ուսուցում, իսկ հետագայում ծրագիրը համալրվելու է նոր ոլորտներով:

Այս 7 նախագծերի լավագույն մասնակիցները «Թումո լաբերի» գործընկեր կազմակերպություններում աշխատանքի անցնելու հնարավորություն կունենան:

Բոլոր ցանկացողները նախագծերի և ինքնուսուցման մանրամասներին կարող են ծանոթանալ www.tumolabs.am կայքում և դիմել` ընտրելով իրենց հետաքրքրող նախագիծը:

Հարցերի դեպքում կարող եք գրել «Թումո լաբերի» ֆեյսբուքյան էջին՝ TUMO Labs կամ հետևյալ էլեկտրոնային հասցեին` eutumocc@tumo.org։