ՀՀ գիտության կոմիտեն կազմակերպում է գիտության ոլորտում ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցության տրամադրման հայտերի ընտրության մրցույթ:

Մրցույթին մասնակցելու հայտ կարող են ներկայացնել ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ծրագրում ընդգրկված գիտական պետական կազմակերպությունները կամ բուհերը՝ ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացման համար գիտական սարքերի/սարքավորումների ձեռքբերման նպատակով: Գործընթացն իրականացվում է՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2020 թ. օգոստոսի 12-ի N 1028-Ա/2 հրամանով հաստատված «Գիտության ոլորտում ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցության տրամադրման մրցույթի» կարգի:

Մրցույթի հայտը ներկայացվում է կազմակերպության ղեկավարի գրավոր դիմումով՝ առձեռն (ք. Երևան, Օրբելի եղբայրների 22, 7-րդ հարկ, 708 սենյակ), փոստով (Երևան 0028, Օրբելի եղբայրների 22, ՀՀ գիտության կոմիտե) կամ էլեկտրոնային փոստով (info@scs.am):

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2021 թ. օգոստոսի 13-ը:

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ ՀՀ գիտության կոմիտեի Գիտական գործունեության կազմակերպման վարչության գիտական ծրագրերի իրականացման աջակցության բաժնից (հեռախոս՝ 010-210-140 (*113) / 043-496-364):

Մրցույթի հայտի ձևը

Ուշադրություն: ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2021 թ. հունիսի 16-ի N 958-Ա/2 հրամանով գիտության ոլորտում ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցության տրամադրման մրցույթի հայտի «Հիմնավորում» բաժինը լրացվել է նոր՝ «Կազմակերպության հագեցվածության աստիճանը տվյալ բնագավառ(ներ)ի այլ սարքավորումներով» մասով: