Լուրեր
Դասական երաժշտության երեկո՝ Չարենցավանի Ա․ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Չարենցավանի Ա․ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ, «Երգեհոնային երաժշտության զարգացման հեռանկարներ» ծրագրի շրջանակում՝ նոյեմբերի 26-ին, դպրոցի մեծ դահլիճում տեղի է ունեցել «Դասական երաժշտության երեկո»՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախմբի մասնակցությամբ:

Պրեմիերա՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում. «Թռիչք կկվի բնի վրայով»

Գ. Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված Քեն Քիզիի «Թռիչք կկվի բնի վրայով» ստեղծագործության հիման վրա բեմադրված համանուն ներկայացմանը, որի առաջնախաղը տեղի կունենա նոյեմբերի 29-ին: Ասուլիսին ներկա էին թատրոն տնօրեն Վարդան Մկրտչյանը, վարկածի և

Ծանրամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը պատրաստվում է Եվրոպայի առաջնությանը

Աբովյանի մարզաբազայում թեժ օրեր են. պատանի ծանրորդները պատրաստվում են դեկտեմբերի 6-14-ը Իսրայելի Էյլաթ քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Մարզումները հագեցած են, տրամադրվածությունը՝ մարտական: Ծանրամարտի պատանիների այս տարվա աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Գարիկ Կարապետյանը 8 տարեկանից զբաղվում է ծանրամարտով. սկզբում

Դեկտեմբերին նախատեսվող 12-րդ դասարանի պետական ավարտական քննությունների ժամանակացույց

12-րդ դասարանում պետական ավարտական քննություններն անցկացվում են դեկտեմբեր կամ հունիս ամիսներին: ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են 2019-2020 ուսումնական տարվա 2019 թվականի դեկտեմբերին անցկացվող պետական ավարտական քննությունների կազմակերպման ժամկետները և անցկացման կարգը: Ըստ այդմ՝ 12-րդ դասարանում պետական ավարտական քննությունները կանցկացվեն՝ համաձայն հետևյալ

Հայտնի են ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնության չեմպիոնները

Նոյեմբերի 25-26-ը կայացել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը: 10 քաշային կարգում Հայաստանի չեմպիոնի կոչման համար պայքարել է 75 ըմբիշ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանին մասնակիցների թիվը չի գոհացնում, սակայն ելույթները տպավորիչ են։ Մարզիչը նշել է,

Փորձի փոխանակման դասընթաց ՀՀ, Արցախի և Ջավախքի թանգարանների մասնագետների համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիայի նախաձեռնությամբ տեղի է ունեցել փորձի փոխանակման եռօրյա դասընթաց ՀՀ, Արցախի և Ջավախքի թանգարանների մասնագետների համար՝ «Թանգարանների կառավարում և ղեկավարում. մարտահրավերներ և լուծումներ» խորագրով: Դասընթացի նպատակն էր միջազգային

Հայաստանը թիմային հաշվարկով առաջինն է պաուերլիֆթինգի Եվրոպայի առաջնությունում

Նոյեմբերի 21-24-ը Լեհաստանի Պաբյանիցե քաղաքում կայացել է ուժային եռամարտի (պաուերլիֆթինգ) Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցել է 16 երկրի շուրջ 500 մարզիկ: Հայաստանի ներկայացուցիչները հիանալի են հանդես եկել առաջնությունում՝ թիմային հաշվարկով զբաղեցնելով առաջին հորիզոնականը: Հաշմանդամություն ունեցող

«Հայ ասեղնագործության գանձերը. անցյալը ներկա է». կբացվի ՀՀ ժողովրդական վարպետներ Անժելա և Անահիտ Աբգարյանների ասեղնագործ աշխատանքների ցուցադրությունը

Նոյեմբերի 26-ին` ժամը 13:00-ին, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում տեղի կունենա ՀՀ ժողովրդական վարպետներ Անժելա և Անահիտ Աբգարյանների «Հայ ասեղնագործության գանձերը. անցյալը ներկա է» խորագրով ցուցահանդեսի բացումը: Կցուցադրվեն Աբգարյան քույրերի հայկական ասեղնագործության տարբեր դպրոցները ներկայացնող աշխատանքները: Անժելա և