Լուրեր
Հայաստանի Հանրապետությունն ազգային տաղավարով կներկայանա 2020 թ. Վենետիկի ճարտարապետական 17-րդ միջազգային բիենալեին

Հայաստանի Հանրապետությունն ազգային տաղավարով կներկայանա 2020 թ. Վենետիկի ճարտարապետական 17-րդ միջազգային բիենալեին: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2019 թ. նոյեմբերի 29-ի 48-Լ հրամանով լրացումներ են կատարվել Վենետիկի ճարտարապետական 17-րդ միջազգային բիենալեին մասնակցելու նպատակով հայկական տաղավարի համադրողի

Կբացվի «ՄԻԱՍԻՆ» ներառական մանկապատանեկան ցուցահանդեսը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հաշմանդամների միջազգային օրը` դեկտեմբերի 3-ին, կբացվի «ՄԻԱՍԻՆ» ներառական մանկապատանեկան ցուցահանդեսը: Ցուցահանդեսին կմասնակցեն ինչպես ՀՀ մարզերում և Երևանում գործող գեղարվեստական կրթություն ու գեղագիտական դաստիարակություն իրականացնող ուսումնական հաստատություններում սովորող երեխաները,

Դասական երաժշտության երեկո՝ Չարենցավանի Ա․ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Չարենցավանի Ա․ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ, «Երգեհոնային երաժշտության զարգացման հեռանկարներ» ծրագրի շրջանակում՝ նոյեմբերի 26-ին, դպրոցի մեծ դահլիճում տեղի է ունեցել «Դասական երաժշտության երեկո»՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախմբի մասնակցությամբ:

Փորձի փոխանակման դասընթաց ՀՀ, Արցախի և Ջավախքի թանգարանների մասնագետների համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիայի նախաձեռնությամբ տեղի է ունեցել փորձի փոխանակման եռօրյա դասընթաց ՀՀ, Արցախի և Ջավախքի թանգարանների մասնագետների համար՝ «Թանգարանների կառավարում և ղեկավարում. մարտահրավերներ և լուծումներ» խորագրով: Դասընթացի նպատակն էր միջազգային

«Հայ ասեղնագործության գանձերը. անցյալը ներկա է». կբացվի ՀՀ ժողովրդական վարպետներ Անժելա և Անահիտ Աբգարյանների ասեղնագործ աշխատանքների ցուցադրությունը

Նոյեմբերի 26-ին` ժամը 13:00-ին, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում տեղի կունենա ՀՀ ժողովրդական վարպետներ Անժելա և Անահիտ Աբգարյանների «Հայ ասեղնագործության գանձերը. անցյալը ներկա է» խորագրով ցուցահանդեսի բացումը: Կցուցադրվեն Աբգարյան քույրերի հայկական ասեղնագործության տարբեր դպրոցները ներկայացնող աշխատանքները: Անժելա և

Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյա և Անրի Վերնոյի ծննդյան 100-ամյա հոբելյանները՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2020-2021թթ․ օրացույցում

Նոյեմբերի 25-ին, Փարիզում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի 40-րդ նստաշրջանի ընթացքում ընդունվել է որոշում՝ ընդգրկելու կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյա և կինոռեժիսոր Անրի Վերնոյի ծննդյան 100-ամյա հոբելյանները ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2020-2021 թթ․

Կրթության և գիտության ոլորտներում հայ-ինդոնեզական համագործակցությունը նոր թափ է ստանում

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն այսօր նախարարությունում ընդունել է Ինդոնեզիայի Հանրապետության պատվիրակությանը, որը մեր երկիր է ժամանել Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հրավերով՝ «Co-incubation and incubator» ոլորտում Հայաստանի փորձն ուսումնասիրելու նպատակով։ Նոյեմբերի 23-ից Հայաստանում գտնվող ինդոնեզական պատվիրակության

Երիտասարդների 100 գաղափարները՝ Հայաստանի համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Հայաստանի և սփյուռքի 16-35 տարեկան երիտասարդների և հեղինակային խմբերի շրջանակում անցկացնում է «100 գաղափար Հայաստանի համար» երիտասարդական մրցույթը։ Նոյեմբերի 25-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ