Հուլիսի 22-ին, ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա Հայաստանի պարի պետական անսամբլի մենահամերգը՝ նվիրված Համո Սահյանի ծննդյան 105-ամյակին: Անսամբլի գլխավոր բալետմայստեր՝ ՀՀ վաստակավոր արտիստ Ասատուր Կարապետյան, երաժշտական մասի ղեկավար` Հայկ Գրիգորյան, տնօրեն՝ Էրիկ Չանչուրյան:
Ռուսական արվեստի թանգարանը (պրոֆ. Արամ Աբրահամյանի հավաքածու), Թանգարանային կրթության կենտրոնի նախաձեռնությամբ և «Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ» Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության միջազգային համագործակցության ինստիտուտի հովանավորությամբ` ս. թ. հուլիսի 27-ին, Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում կներկայացնի «Գողացված «Վռուբելի» վերադարձը» մեկ նկարի
Հուլիսի 19-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում հանդիսավորությամբ ազդարարվել է «Մշակութային ժառանգության զարգացման, կառավարման և պահպանման տարածաշրջանային կենտրոնի» գործունեության մեկնարկը՝ ՀՀ-ում Իտալիայի դեսպան Վինչենցո դել Մոնակոյի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանի մասնակցությամբ: Միջոցառմանը ներկա էին նաև
Ս. թ. հուլիսի 18-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում կայացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակութային բազմազանության միջազգային հիմնադրամ ներկայացվող հայտադիմումների նախնական ընտրությանը նվիրված քննարկումը: Նիստին մասնակցում էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Նարինե Խաչատուրյանը, Արայիկ Խզմալյանը, նախարարության ստորաբաժանումների ղեկավարներ, ՀՀ արտաքին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Ստեղծագործ Եվրոպա Հայաստան» գրասենյակի և «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հետ օրերս իրականացրել են «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի «ՄԵԴԻԱ» բաղադրիչի վերաբերյալ քննարկում: Հայաստանի Հանրապետությունը դեռևս պաշտոնապես չի մասնակցում «ՄԵԴԻԱ» ենթածրագրին, սակայն այդ ուղղությամբ քայլերի ձեռնարկումը
Հուլիսի 17-ին, Գաֆէսճեան արվեստի կենտրոնը տոնում էր իր հիմնադրման 10-ամյակը: Հոբելյանական միջոցառմանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, նախարարի տեղակալներ Նարինե Խաչատուրյանը և Արայիկ Խզմալյանը: Հոբելյանի առթիվ շնորհավորական խոսերով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե
Ճամփորդող ցուցահանդեսներ ամենամյա ծրագրի շրջանակում Հայաստանի ազգային պատկերասրահը կազմակերպում է թեմատիկ ցուցադրություններ Հայաստանի տարբեր մարզերում: Ծրագրի շրջանակում, հուլիսի 23-ին՝ ժամը 14:00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ՝ Հրաչյա Բունիաթյանի անվան Գավառի պատկերասրահում տեղի կունենա «Իմ Կոմիտասը» ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսը նվիրված է Կոմիտասի ծննդյան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը երեկ այցելել է «Տաշիր Սթրիթ» կենտրոն (Հյուսիսային պողոտա 6/2)՝ դիտելու օրերս բացված ազգային նվագարանների ժամանակավոր ցուցադրությունը: Կոմիտասի 150-ամյակին նվիրված «Կախարդական սրինգ» խորագրով ցուցադրության մեջ ներկայացված են Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի
Երեկոյան գունային լուսավորությամբ յուրահատուկ խորհրդավորություն ստացած Գառնու տաճարում տեղի է ունեցել հոբելյանական համերգ` նվիրված Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակներին: Երկու հայ մեծերին նվիրված հոբելյանական համերգն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Կամերային երաժշտության ազգային կենտրոնի