Հայաստանի Հանրապետությունն ազգային տաղավարով կներկայանա 2020 թ. Վենետիկի ճարտարապետական 17-րդ միջազգային բիենալեին: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2019 թ. սեպտեմբերի 25-ի N 731-Ա/2 հրամանով Վենետիկի ճարտարապետական 17-րդ միջազգային բիենալեին մասնակցելու նպատակով հայկական տաղավարի հետ կապված աշխատանքները համակարգող է նշանակվել
Հոկտեմբերի 26-ին` ժամը 16:00-ին Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում տեղի կունենա «Ուկրաինական երգերը Սպենդիարյանի մշակումներում» խորագրով համերգ: Ա. Սպենդիարյանի ուկրաինական ժողովրդական երգերի մշակումները կհնչեն բնագրով՝ ուկրաիներենով: Ելույթ կունենան՝ Լիաննա Վարդանյանը (սոպրանո), Նարինե Անանիկյանը (մեցցո սոպրանո), Մկրտիչ Մկրտչյանը (բարիտոն), Կարինե Հովհաննիսյանը (դաշնամուր): Միջոցառմանը կմասնակցեն նաև Տերնոպոլի
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 19-22-ը` Տավուշի մարզում և նոյեմբերի 7-20-ը` Երևանում կանցկացվի «Արմմոնո Plus» հանրապետական 3-րդ թատերական փառատոնը: Փառատոնի բացումը տեղի կունենա հոկտեմբեր 19-ին` Իջևանի միջնակարգ երաժշտական դպրոցի դահլիճում: Փառատոնի մարզային փուլի շրջանակում` Իջևանում, Բերդում, Նոյեմբերյանում
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում՝ Փարիզում, հոկտեմբերի 18-ին կբացվի Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված «Զրույց ժամանակի հոլովույթում» խորագրով ցուցահանդեսն ու տեղի կունենա Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգը: Կարևոր այս միջոցառումներին մասնակցելու նպատակով Փարիզ է մեկնել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը: Ցուցահանդեսին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանն ընդունել է Տոկիոյի մշակութային արժեքների հետազոտական ինստիտուտի (Tokyo National Research Institute for Cultural Properties) գլխավոր տնօրեն Տակամասա Սաիտոյին, կոնսերվացման նախագծի բաժնի վարիչ Կեն Կանաիին, հնագիտության գիտաշխատող Հիրո Կանշային և ճապոնացի
ՀՀ կառավարության այսօրվա նիստին որոշում է կայացվել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտներից հատկացնել 444,111.7 հազ. դրամ, որից «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով 24,293.1 հազ. դրամ, իսկ «Կապիտալ դրամաշնորհներ պետական
Հոկտեմբերի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում տեղի կունենա Լիլիթ Ամիրջանյանի անհատական ցուցահանդեսի բացումը՝ «Եկայք առ իս…» խորագրով: Կներկայացվեն մանրանկարչական աշխատանքներ: Ցուցահանդեսը կգործի մինչև հոկտեմբերի 27-ը: Մուտքն ազատ է:
Բելգիայի Բրասսատ քաղաքում ավարտվել է ձյուդոյի Եվրոպայի խուլերի երկրորդ առաջնությունը, որին մասնակցել է 14 երկրի 84 մարզիկ: Մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Ռոբերտ Գևորգյանը դարձել է բրոնզե մեդալակիր: Գևորգյանը հանդես է եկել 60 կգ քաշային կարգում, որում մեդալների
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դրամաշնորհային ծրագրով, Մայր Աթոռ Սբ Էջմիածնի համագործակցությամբ՝ Հայաստանի գրողների միությունը՝ հոկտեմբերի 11-15-ը իրականացրել է «Թարգմանչաց տոն» միջազգային գրական փառատոնը: Փառատոնին մասնակցել են գրողներ ու թարգմանիչներ տարբեր երկրներից. Վահիդ Նադեր (Գերմանիա), Ղավամեդդին Ռազավիզադե, Վարանդ