Բելգիայի Բրասսատ քաղաքում ավարտվել է ձյուդոյի Եվրոպայի խուլերի երկրորդ առաջնությունը, որին մասնակցել է 14 երկրի 84 մարզիկ:

Մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Ռոբերտ Գևորգյանը դարձել է բրոնզե մեդալակիր: Գևորգյանը հանդես է եկել 60 կգ քաշային կարգում, որում մեդալների համար պայքարել է լսողության խնդիրներ ունեցող 8 ձյուդոիստ:

Այս քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն է դարձել Ռուսաստանի ներկայացուցիչ Դմիտրի Բելոբորոդովը, արծաթե մեդալ է նվաճել Վլադիսլավ Ռոշչենկովը (Ուկրաինա), իսկ երկրորդ բրոնզե մեդալակիրը գերմանացի Դանիել Շելերն է:

Ռոբերտ Գևորգյանը մրցավայրում եղել է մարզիչ Արտյոմ Մելքոնյանի և Հայաստանի պատվիրակ Աննա Պապոյանի հետ: