Երևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով
Հայաստանի թանգարաններն ամառվա արձակուրդային օրերը հետաքրքիր և հագեցած դարձնելու ինքնատիպ առաջարկներով են ներկայանում՝ մեր երկիր այցելող զբոսաշրջիկների, հյուրերի և քաղաքացիների համար: Մշտական ցուցադրություններին զուգահեռ՝ թանգարաններում գործում են տարբեր թեմատիկ ուղղություններով ժամանակավոր ցուցահանդեսներ, որոնք ներկայացնում են ուշագրավ պատմություններ՝ բացառիկ էքսպոզիցիաների
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Նիգերիայի դեսպանության գործերի հավատարմատար Աբդուլռաշիդ Օմար Լավալիի (նստավայրը՝ Իրան) գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին՝ Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունն ակտիվորեն զարգացնում է համագործակցությունն աֆրիկյան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Հայաստանի էնոտուրիզմի խորհուրդ» հասարակական կազմակերպության և «Արենի-1 քարայր» գիտահետազոտական հիմնադրամի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։ Համագործակցության նպատակը Վայոց ձորի մարզի «Արենի-1 քարայրը և հարակից գինեգործական լանդշաֆտը» հայտի մշակումն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Ավանդույթ և արդիականություն» կրթամշակութային ՀԿ-ի նախաձեռնությամբ Մեգերյան կարպետ համալիրում անցկացվել է «Պատանի ստեղծարար» կրթամշակութային ծրագրի եզրափակիչ ցուցահանդեսը։ Ծրագրի նպատակը հայկական ավանդական ձեռարվեստի պահպանումը, ինչպես նաև հմտությունների ու արժեհամակարգի փոխանցումն է նոր սերնդին՝ նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ողջունելով դեսպանին՝ նախարար Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար և ընդգծել Հայաստանի և Ֆրանսիայի
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է մի խումբ դասվարների հետ՝ քննարկելու նրանց՝ կամավոր ատեստավորման գործընթացին վերաբերող առաջարկություններն ու դիտարկումները: Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն ու Գնահատման և թեստավորման կենտրոնի
Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է ֆրանսահայ նշանավոր նկարիչ Ժան Ժանսեմի ծննդյան 105-ամյակին նվիրված «Ժանսեմ. կենդանի գծի վարպետը» խորագրով ցուցադրությունը։ Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալներ Ալֆրեդ Քոչարյանը և
ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Հարավարևելյան Եվրոպայի ոչ նյութական մշակութային ժառանգության տարածաշրջանային կենտրոնի նախաձեռնությամբ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվել է «Հարավարևելյան Եվրոպայի կենսունակ արհեստները» խորագրով լուսանկարների բացօթյա ցուցահանդեսը։ Ցուցահանդեսում առանձին ցուցանակով ներկայացվել է նաև