Լուրեր
Հայաստան-Գերմանիա․ համագործակցության նոր փուլի սկիզբ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսան Միխայել Յոհաննես Բանցհաֆի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի կրթության նախարարության և «Partizipation» ծրագրի ներկայացուցիչները։

Կամավորները հանուն հուշարձանների պահպանության

Պատմամշակութային հուշարձանների պահպանման, օգտագործման և հանրահռչակման նպատակով իրականացվող իրազեկման արշավի շրջանակում «ԻԿOՄOՍ-Հայաստանի ազգային կոմիտեի հետ համագործակցությամբ տեղի է ունեցել հանդիպում իրազեկման արշավի կամավորների հետ: Կամավորների թվում էին ուսանողներ, ուսուցիչներ, տարբեր ոլորտների աշխատակիցներ՝ թե՛ Երևանից, թե ՀՀ մարզերից: «Ինձ

«Հովեր» երգչախումբը համերգներով հանդես է եկել Սիցիլիայի սիմֆոնիկ նվագախմբի հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ՝ «Հովեր» պետական կամերային երգչախումբը (հիմնադիր և խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան) Սիցիլիայի մայրաքաղաք Պալերմոյում համերգներով հանդես է եկել Սիցիլիայի սիմֆոնիկ նվագախմբի հետ: Հունվարի 24-ին և 25-ին «Politeama Garibaldi» թատրոնում կայացած համերգներին ներկայացել է

Մասնագիտական կողմնորոշման բաղադրիչ հանրակրթության համակարգում

ՀՀ մարզերի և Երևանի 10 հանրակրթական դպրոցներում գործում են մասնագիտական կողմնորոշման ակումբներ` սովորողներին ապագա մասնագիտության ընտրության հարցում ուղղորդելու և աջակցելու նպատակով: Նախորդ ուսումնական տարվա երկրորդ կիսամյակից 8-11-րդ դասարանների շուրջ 829 աշակերտներ

«Ավանդախաղ»․ ազգային ծեսերն ու տոները՝ ինտերակտիվ ներկայացումների միջոցով

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Մուղդուսյան արվեստի կենտրոնի նախաձեռնությամբ իրականացվում է «Ավանդախաղ» կրթամշակութային ծրագիրը, որի շրջանակում ինտերակտիվ ներկայացումների միջոցով երեխաները ծանոթանում են ազգային ծեսերին ու տոներին։ Մուղդուսյան արվեստի կենտրոնում հունվարի 27-ին բեմադրվել է Բարեկենդանին նվիրված ինտերակտիվ

Քաղաքացիական կրթության նոր դասընթաց` հայաստանյան 5 բուհում

Հայաստանի 5 բարձրագույն ուսումնական հաստատություններում կներդրվի քաղաքացիական կրթության «Ներգրավված քաղաքացի» դասընթացը։ Հայաստանյան 5 բուհերի` Երևանի պետական, Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական, Հայաստանի պետական տնտեսագիտական, Շիրակի պետական և Վանաձորի պետական համալսարանների և Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES)

Մեկնարկել է «1991 ստորաբաժանում» ծրագրի նախապատրաստական դասընթացը

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամում (FAST) այսօր մեկնարկել է «1991 ստորաբաժանում» ծրագրի նախապատրաստական դասընթացը: Ծրագրով նախատեսվում է ՀՀ զինված ուժերի կազմում ստեղծել նոր հատուկ միավոր, որի գործունեության արդյունքում հնարավոր կլինի իրականացնել միջնաժամկետ և երկարաժամկետ խնդիրների լուծմանն ուղղված գիտահետազոտական նախագծեր և

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը տարին սկսել է եվրոպական շրջագայությամբ

ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը 2020 թվականը սկսել է եվրոպական համերգային շրջագայությամբ։ Հունվարի 8-21-ը նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ հանդես է եկել Եվրոպայի 5 երկրի` 8 քաղաքներում։

«Կյանքի իրավունք. Ղարաբաղ» գրքի շնորհանդեսը` Հովհաննես Շարամբեյանի անվան Ժողովրդական ստեղծագործության կենտրոնում

Հովհաննես Շարամբեյանի անվան Ժողովրդական ստեղծագործության կենտրոնում հունվարի 25-ին՝ ժամը 14։00-ին տեղի կունենա Արթուր Ալեքսանյանի հեղինակած «Կյանքի իրավունք. Ղարաբաղ» գրքի շնորհանդեսը։ Արցախյան պատերազմի հերոս Արթուր Ալեքսանյանը՝ Ամարասի Արթուրը, Մարտակերտի պաշտպանական դիրքերի Հաթերքի կիրճում եղել է տարբեր ստորաբաժանումների հրամանատար և ղեկավարել թիկունքի աշխատանքները: