
Մայիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայաստանի ազգային գրադարանի «Անձեռնմխելի գրականություն» բաժնի նախաձեռնությամբ մեծ ցուցասրահում տեղի կունենա Շուշիի հայկական տպագրությանը նվիրված գրականության և մամուլի ցուցադրություն։ Կներկայացվեն Շուշիի՝ «Անձեռնմխելի գրականության» բաժնի ֆոնդերում պահվող հրատարակությունները։ Պատմական Արցախի տարածքում առաջին տպարանը բացվել է Շուշիում։