Գերմանիայի կրթության և հետազոտությունների դաշնային նախարարությունը հայտարարել է «Green Hydrogen» խորագրով մրցույթ, որի շրջանակում գերմանական կողմից ներկայացվող հայտերում կարող են ընդգրկվել նաև հետազոտողներ ՀՀ գիտական կազմակերպություններից և բուհերից:

Մրցույթի նպատակն է աջակցել գործընկեր երկրների հետ համագործակցության հաստատմանը, ինչպես նաև տնտեսական և բնապահպանական ոլորտներում համապատասխան քաղաքականության մշակմանն ու ներդրմանը:

Մրցույթի վերաբերյալ մանրամասներին կարելի է ծանոթանալ կից ներկայացվող հայտարարությունից և https://www.bmbf.de/en/international-research-cooperations-on-green-hydrogen-14113.html կայքէջից: