Մայիսի 20-ին տեղի կունենա «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարությունների ԵՄ նոր շրջանակային ծրագրին նվիրված տեղեկատվական առցանց հանդիպում:

Հանդիպման մասնակիցները տեղեկատվություն կստանան «Հորիզոն Եվրոպա» շրջանակային ծրագրի կառուցվածքի և նպատակների, ինչպես նաև «Մարի Սկլադովսկա-Կյուրի գործողություններ» (MSCA), «Եվրոպական հետազոտական խորհուրդ» (ERC), «Մասնակցության ընդլայնում և միջազգային համագործակցություն» (Widening participation and International cooperation) ծրագրերի գծով նախատեսվող միջոցառումների մասին: Մասնակիցները բանախոսներին իրենց հետաքրքրող հարցերն ուղղելու հնարավորություն կունենան:

Հանդիպմանը մասնակցելու հնարավորություն ունեն «Հորիզոն Եվրոպա» ծրագրի բոլոր պոտենցիալ շահառուները՝ գրանցվելով https://horizoneuropearmenia.service-facility.eu/ կայքէջում:

Օրակարգը՝ այստեղ: