Լուրեր
Մայիսի 4-ից թույլատրվում են հավաքական թիմերի մարզումները և ուսումնամարզական հավաքները

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող ժամանակավոր սահմանափակումների վերաբերյալ» N 63 որոշմամբ արտակարգ դրության ընթացքում կիրառվող սահմանափակումներում նոր փոփոխություններ են կատարվել։ Մայիսի 4-ից մասնակի գործունեություն է թույլատրվում

Մեկնարկել է «Եղե՛ք առողջ, մնացե՛ք տանը» նախագիծը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, «Տաշիր» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ, համագործակցելով Հայաստանի կոմպոզիտորների, Հայաստանի նկարիչների, Հայաստանի թատերական գործիչների, Հայաստանի գրողների, Հայաստանի կինոմատոգրաֆիստների միությունների հետ նախաձեռնել է բարեգործական միջոցառում՝ «Եղե՛ք առողջ, մնացե՛ք տանը» խորագրով։ Նախագիծը յուրօրինակ հորդոր է ոլորտի ավագ

ՀՀԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի շնորհավորական ուղերձը Ջազի միջազգային օրվա կապակցությամբ

Ամեն տարի այս օրը՝ ապրիլի 30-ին, աշխարհի տարբեր ծայրերում հանդիսությամբ նշվում է Ջազի միջազգային օրը՝ որպես ջազ-երաժիշների մասնագիտական տոն: Այս տոնը ևս մեկ առիթ է արժևորելու ձեր կատարած աշխատանքը, նշանավորելու ջազի երախտավորներին ու նրանց թողած ավանդները: Ջազը ոչ միայն ազատության,

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի շնորհավորական ուղերձը Պարի միջազգային օրվա առթիվ

Պարարվեստի հարգարժա՛ն ներկայացուցիչներ, Սրտանց շնորհավորում եմ Պարի միջազգային օրվա կապակցությամբ: Գրեթե չորս տասնամյակ է, ինչ համաշխարհային մշակութասեր հանրությունը տոնում է Պարի միջազգային օրը: Այս տոնը միավորում է մարդկանց, կամրջում է աշխարհի տարբեր ծայրերում ապրող մշակույթները, թույլ է

«Միրզոյանական տոն» առցանց մրցույթ-փառատոն

Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ` 2014 թվականից մայիսի 10-12-ն անցկացվում է պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթը, որը կրում է մեծանուն կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի անունը: Ելնելով կորոնավիրուսի տարածման կանխարգելման համալիր միջոցառումների իրականացման, զանգվածային հաղորդակցության միջավայրերի սահմանափակման անհրաժեշտությունից՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի ուղերձը` հայ կինոյի օրվա կապակցությամբ

Հարգելի՛ կինոգործիչներ, Կինեմատոգրաֆիան ժամանակի և տարածության արվեստ է, բայցև տարածությունն ու ժամանակը հաղթահարող: Յուրաքանչյուր ֆիլմ իրական կյանքին զուգահեռ իրականություն է: Հաճախ դժվար է տարբերել իրականությունը կինոյից, և մենք բոլորս այդ երևակայածին իրողության կրողն ենք: Խոսելով հայ կինոյի մասին՝ պետք

Ապրիլի 16-ը կնշվի որպես Հայ կինոյի օր

Ապրիլի 16-ը Հայաստանում պաշտոնապես կնշվի որպես Հայ կինոյի օր: Հայաստանի ազգային կինոակադեմիայի տեղեկացմամբ՝ ապրիլի 16-ին հայկական հեռուստաեթերով կհեռարձակվեն հայկական կինոժառանգության լավագույն նմուշները՝ տարբեր շրջաններում ստեղծված հայկական ֆիլմեր։ «Շնորհավորում

Վարչապետի մոտ քննարկվել է ավարտական և ընդունելության քննությունների կազմակերպման գործընթացը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է ստեղծված իրավիճակում ավարտական քննությունների կազմակերպման գործընթացը: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ներկայացրել է հանրակրթական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում ավարտական, ինչպես նաև բուհերի ընդունելության քննությունների անցկացման վերաբերյալ

Առցանց հարթակներ՝ սփյուռքահայերի համար

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով տարբեր երկրներում հայտարարված արտակարգ դրության պայմաններում առաջացած իրավիճակում մեր սփյուռքահայ հայրենակիցների կրթական գործընթացի շարունակականությունը հնարավորինս ապահովելու նպատակով ԿԳՄՍ նախարարության յութուբի (https://www.youtube.com/user/armeduchannel) ալիքում տեղադրվել են հայագիտական առարկաների տեսադասեր՝ «Հայոց լեզու», «Հայ գրականություն»