Լուրեր
Սյունիքում անցկացվել է «Երգով ու սիրով» երգչախմբային 3-րդ փառատոնը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Կոմիտաս փառատոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ մայիսի 5-11-ն անցկացվել է «Երգով ու սիրով» երգչախմբային փառատոնը: «Երգով ու սիրով» երգչախմբային փառատոնն իրականացվում է ՀՀ Սյունիքի մարզում

Հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստում քննարկվել են համագործակցության ոլորտային հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում մասնակցել է Տնտեսական համագործակցության հարցերով հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի հերթական՝ 6-րդ նիստին և դրան հաջորդած գործարար համաժողովին: Նիստի շրջանակում,

«Քույր դպրոցներ» ծրագրի շրջանակում ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների սաները կայցելեն Երևան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մայիսի 11-ին կմեկնարկի Երևանի ու ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագիրը: Ծրագրի առաջին այցելությունը կիրականացնի ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ա. Այվազյանի անվան երաժշտական դպրոցը՝ հյուրընկալվելով ծրագրի նախաձեռնող

Դպրոցները պետք է դառնան բաց ուսումնական միջավայր. Ժաննա Անդրեասյան

Կրթության համաշխարհային համաժողովին մասնակցելու նպատակով Լոնդոն կատարած այցի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել են բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություներ: Նրանք հանդիպել են Լոնդոնի համալսարանի, Լոնդոնի արվեստի համալսարանի, Վեստմինստերի քոլեջի ղեկավար

Լույս է տեսել ‹‹Թավջութակի հայկական կոնցերտներ›› ձայնասկավառակը

Լույս է տեսել ‹‹Թավջութակի հայկական կոնցերտներ›› ձայնասկավառակը, որում ընդգրկված են Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի և Միշել Պետրոսյանի Թավջութակի կոնցերտները: Ալբոմը ձայնագրվել և հրատարակվել է դասական երաժշտության ձայնագրման առաջատար BIS Records լեյբլի կողմից. ձայնագրությունն իրականացվել է

Ջազային հրավառություն Գյումրիում. կայացավ HAY-AT JAZZ ամենամյա փառատոնը

ՀՀ ԿԳՄՍ նախարարությամբ ֆինանսավորմամբ Գյումրիում մայիսի 4-ից 7-ը անցկացվել է HAY-AT JAZZ ամենամյա ջազային փառատոնը՝ հանրահայտ ջազ երաժիշտների մասնակցությամբ: Գյումրիում «Հայը՝ ջազում, ջազը՝ բակում…» խորագրով փառատոնն այս տարի անցկացվում էր 5-րդ անգամ։ Ջազային

Հայտնի են Էդվարդ Միրզոյանի անունը կրող պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթի մասնակիցները

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ մայիսի 10-ին մեկնարկում է Էդվարդ Միրզոյանի անունը կրող պատանի կոմպոզիտորների 10-րդ հանրապետական մրցույթը: Պատանի ստեղծագործողների ամենամյա ստուգատեսին հնարավորություն է ստացել մասնակցելու 15 հայազգի պատանի կոմպոզիտոր: Կրտսեր խմբում հանդես կգան Գագիկ

Առաջին դասարանցիների հայտագրման առաջին փուլը կմեկնարկի հունիսի 12–ից

ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կմեկնարկի հունիսի 12–ից և կիրականացվի 3 փուլով։ Այս տարի ևս հայտագրման գործընթացն իրականացվելու է ԿԳՄՍ նախարարության «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ–ի կողմից վարվող «Սովորողներին դպրոց հայտագրելու էլեկտրոնային