ՀՀ ԿԳՄՍ նախարարությամբ ֆինանսավորմամբ Գյումրիում մայիսի 4-ից 7-ը անցկացվել է HAY-AT JAZZ ամենամյա ջազային փառատոնը՝ հանրահայտ ջազ երաժիշտների մասնակցությամբ:

Գյումրիում «Հայը՝ ջազում, ջազը՝ բակում…» խորագրով փառատոնն այս տարի անցկացվում էր 5-րդ անգամ։ Ջազային համերգների հարթակներն ինչպես ամեն տարի, այս տարի ևս Գյումրու թանգարանների բակերն էին: Մարդաշատ ջազային համերգներին մասնակցել են հարյուրավոր ջազի սիրահար գյումրեցիներ, քաղաքի հյուրեր ու օտարերկրացիներ՝ վայելելով միջազգային ճանաչում ունեցող հայ ջազմենների կատարումները:

Լևոն Մալխասյան, Վահագն Հայրապետյան, Արտյոմ Մանուկյան, Արտո Թունջբոյաջյան, Նիկողայոս Վարդանյան, Կարեն Մամիկոնյան, Տիգրան Սուչյան, Կարեն Քոչարյան, Արամո. ջազային աստղաբույլի մասնակցությամբ բոլոր համերգների մուտքն ազատ էր: