
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը ներկա է եղել Խաչատրյանի անվան 19-րդ միջազգային մրցույթի փակման գալա համերգին: Համերգի ընթացքում հայտարարվել են մրցանակակիրների անունները: Խաչատրյանի անվան 19-րդ միջազգային մրցույթի առաջին մրցանակը ժյուրիի որոշմամբ շնորհվել է Հայաստանը ներկայացնող դաշնակահար Արինա Անտոնոսյանին։