Լուրեր
Նախարար Վահրամ Դումանյանն այցելել է կինոգործիչների միություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր այցելել է Հայաստանի կինոգործիչների միություն՝ ծանոթանալու կազմակերպության առաջիկա ծրագրերին, մասնավորապես՝ կրթական և մշակութային նախագծերին: Շրջայցին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Հայաստանի կինոգործիչների միության

Ի նպաստ եզդի աղջիկների և կանանց կրթության իրավունքի իրացման

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Կայուն զարգացման նախաձեռնություն» ՀԿ-ն իրականացնում է «Միջոլորտային դասընթացներ՝ եզդի աղջիկների և կանանց շարունակական կրթությունն ապահովելու նպատակով. տարրականից դեպի միջնակարգ կրթություն» ծրագիրը՝ միտված եզդի աղջիկների և կանանց հիմնարար իրավունքների ու ազատությունների պաշտպանությանը: Նախատեսվում է

Հաստատվել է Գորիսի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2021 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 1493-Ա որոշմամբ՝ հաստատվել է «Գորիսի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը: Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ Նարեկ Բաբայան - ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Արտուշ Ղուկասյան - ՀՀ կրթության, գիտության,

Հրատարակվել է Արտավազդ Փելեշյանի «Դու ֆիլմե՛ր արա ու լռի՛ր» գիրքը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հրատարակվել է գեղարվեստական և վավերագրական կինոյի կարկառուն ներկայացուցիչ, սցենարիստ, դերասան Արտավազդ Փելեշյանի «Դու ֆիլմե՛ր արա ու լռի՛ր» գիրքը, որն ամբողջությամբ հուշագրություն է: Գրքում Արտավազդ Փելեշյանը ներկայացնում է իր մանկության, պատանեկության,

Հորդանանում տեղի կունենա անգլերենի միջազգային օլիմպիադա

2022 թվականի մայիսի 19-21-ը Հորդանանում տեղի կունենա անգլերենի միջազգային օլիմպիադա: Ճանապարհի և կեցության հետ կապված ծախսերը հոգում է գործուղող կողմը: Օլիմպիադայի մասին հավելյալ տեղեկատվություն կարելի է ստանալ http://elo.international կայքից կամ կից փաստաթղթից:

Տեղի է ունեցել ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի ամփոփիչ նիստը

ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի ամփոփիչ նիստը տեղի է ունեցել առցանց ձևաչափով: Նիստը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Քննարկմանը մասնակցել են Հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, բաժնի պետ Սուսաննա

Ուսուցիչները՝ ընթերցանության խրախուսման դեսպաններ. կայացել է նախագծի առաջին ամփոփիչ հանդիպումը

Արմավիրի, Գյումրիի և Վանաձորի դպրոցները ներկայացրել են «Ընթերցանությունը տարրական դպրոցում» նախագծում իրենց գնահատումների արդյունքները, հաջողությունները, խնդիրներն ու փորձառությունը։ Հանդիպմանը, որը տեղի է ունեցել առցանց, ողջույնի խոսքով հանդես է եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա

Սանահինի կամրջի կամարներն ու պատերը մաքրվել են խոտածածկույթից

Դեկտեմբերի 25-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության հանձնարարությամբ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը կազմակերպել է ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի «Սանահինի կամուրջ» հուշարձանի կամարների և պատերի մաքրման աշխատանքներ՝ հեռացնելով խոտածածկույթը և

Հայտնի են «Գրանիշ-2021» մրցանակաբաշխության հաղթողների անունները

Դեկտեմբերի 25-ին «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում «Գրանիշ»-ն ամփոփել է գրական տարին: «Արձակ», «Պոեզիա», «Գրականագիտություն», «Էսսե», «Թարգմանություն», «Տարվա հայտնություն» անվանակարգերում հրապարակվել են լավագույնների անունները: «Գրանիշ» էլեկտրոնային պարբերականի խմբագիր Հասմիկ Հակոբյանի փաստմամբ՝ հաղթողներին ընտրել են խմբագրակազմը, անկախ մասնագետները, ինչպես նաև հաշվի