ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2023 թվականի մայիսի 19-ի N 728-Ա/2 հրամանի համաձայն՝ ուսուցիչների հերթական վերապատրաստման դասընթացի մոդուլներում կատարվել է փոփոխություն՝ վերապատրաստման չափորոշչին և օրինակելի ծրագրին համապատասխանեցնելու նպատակով:

Ըստ այդմ` մինչև սահմանված կարգի համաձայն վերապատրաստման գործընթացի մեկնարկը՝ երաշխավորված վերապատրաստող կազմակերպությունները պետք է զերծ մնան սոցիալական ցանցերում, ԶԼՄ-ներում և հրապարակային այլ հարթակներում ուսուցչի հերթական վերապատրաստման վերաբերյալ հայտարարություններ հրապարակելուց և տարածելուց:

Հարկ է նշել, որ մինչ վերապատրաստման դասընթացի մոդուլների վերահաստատումը` հրապարակված հայտարարության հիմքով կազմակերպված վերապատրաստումները կհամարվեն առ ոչինչ: