Լուրեր
Հայաստանը մասնակցում է Ֆրանկֆուրտի գրքի 76-րդ միջազգային ցուցահանդեսին

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 16-20-ը Հայաստանն առանձին տաղավարով մասնակցում է Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին: Ֆրանկֆուրտի՝ աշխարհի ամենահեղինակավոր և ծավալով ամենամեծ ցուցահանդեսին Հայաստանը մասնակցում է ավելի քան 20 տարի: Ցուցահանդեսում ներկայացվում է Հայաստանում և արտերկրում վերջին տարիներին հրատարակված

Էլլադա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը Մ22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքականի անդամ Էլլադա Քոչարյանն առնվազն բրոնզե մեդալ է ապահովել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի երիտասարդական առաջնությունում: Եվրոպայի գործող չեմպիոն Էլլադա Քոչարյանը մրցաշարի քառորդ եզրափակչում առավելության է հասել Վրաստանի ներկայացուցիչ Լանա Բոլկվաձեի նկատմամբ և դուրս եկել կիսաեզրափակիչ:

ՀՀ հանրակրթական դպրոցներին հեծանիվների մատակարարումը շարունակվում է

Մեկնարկել է ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական ուսումնական հաստատություններին հեծանիվների մատակարարման երկրորդ փուլը: Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներին հեծանիվների բաշխումն ավարտվել է: Սյունիքի մարզի հանրակրթական դպրոցներին բաշխվել է 354, Տավուշի՝ 270, իսկ Վայոց

Ղազախստանում հայկական մշակութային օրերի առանցքում Ազնավուրի և Փարաջանովի ստեղծագործական ժառանգության ներկայացումն է. Ժաննա Անդրեասյան

Ղազախստանում այսօր մեկնարկել են Հայաստանի մշակույթի օրերը, որին մասնակցում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվիրակությունը՝ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ: Մշակույթի օրերի հանդիսավոր բացմանը ներկա են եղել նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը

Ժաննա Անդրեասյանը և  Աիդա Բալաևան  համագործակցության հուշագիր են ստորագրել 

Աստանա կատարած այցի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի հետ ստորագրել է մշակութային և հումանիտար ոլորտներում համագործակցության հուշագիր, որում նախանշված են երկու պետությունների միջև ոլորտային համագործակցության ուղղությունները: Ժաննա Անդրեասյանը և Աիդա

Մեկնարկում է ReA Fest-ը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 20-26-ը կանցկացվի ReA Fest-ը` Ռեանիմանիա պատկերապատման արվեստի և անիմացիոն ֆիլմերի 16-րդ միջազգային փառատոնը: Կինոյի տանն այսօր տեղի է ունեցել «ՌեԱ» փառատոնին նվիրված մամուլի ասուլիս, որի ընթացքում ներկայացվել են փառատոնի ծրագիրը, սպասվող միջոցառումները, ֆիլմացանկը,

Ապագա ուսուցիչների երդման արարողությունը Մանկավարժական համալսարանում

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այսօր ներկա է եղել Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի առաջին կուրսի ուսանողների երդման արարողությանը: Մանկավարժական համալսարանի շուրջ 600 ուսանող երդվել է՝ դպրոց մտնել բարձր պատասխանատվությամբ և հավատարիմ մնալ մանկավարժի կոչմանը:

Քննարկվել են սպորտային եթակառուցվածքների բարելավման ուղղությամբ համագործակցության հնարավորությունները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է սպորտային օբյեկտների կահավորման միջազգային շուկայի առաջատար AVK GmbH ընկերության պատվիրակությանը՝ մարկետինգի և վաճառքի գծով փոխնախագահ Ալեքս Պիրոգովի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Մոսկվայում Ավստրիայի դեսպանատան Տնտեսական

Ֆինանսավորման է երաշխավորվել ասպիրանտների և երիտասարդ հայցորդների 65 գիտական նախագիծ

Ամփոփվել են ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կազմակերպած «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2024» մրցույթի արդյունքները. ֆինանսավորման է երաշխավորվել 65 նախագիծ: 2024 թվականի հունիսի 11-ին հայտարարված