Մեկնարկել է գրագիտության ոլորտում ՅՈւՆԵՍԿՕ-ի «Սեժոնգ թագավոր» և «Կոնֆուցիուս» մրցանակների համար հայտերի ըն­դունումը:

Նշված մրցանակները շնորհվում են գրագիտության խթանման գործում նշանա­կա­լի ավանդ ունեցած հաստատություններին, պետա­կան և հասարակական կազմակերպություններին։

Այս տարի մրցանակաբաշխությունն անցկացվելու է «Անցումային փուլում գտնվող աշխարհի համար գրագիտության խթանում» խորագրի ներքո: Անդամ երկրները յուրաքանչյուր մրցանակի համար կարող են ներկայացնել մինչև երեք հայտ:

Մանրամասներին կարելի է ծանոթանալ առդիր նյութերից և կայքէջից https://www.unesco.org/en/prizes/literacy

Թեկնածուներն իրենց հայտերը մինչև ս.թ. հունիսի 28-ը պետք է գրանցեն՝ https://survey.unesco.org/3/index.php?r=survey/index&sid=913298&newtest=Y&lang=enհղումով: