Միջազգային ծրագրեր
Ուսման հրավեր - Տեխնոլոգիաների հարավչինական համալսարան

Տեխնոլոգիաների հարավչինական համալսարանը (South China University of Technology) 2020-2021 ուսումնական տարվա համար հայտարարել է մրցույթ՝ մեկամյա կրթություն ստանալու համար: Մրցույթին կարող են մասնակցել կից ներկայացվող բոլոր պայմաններին ապահովող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Չինական կողմի հաստատումը անհրաժեշտ է ստանալ

Մրցույթ` Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում 2020-2021 ուսումնական տարում կրթություն ստանալու համար

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2020-2021 ուստարվա համար հայտարարում է մրցույթ` Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով (11 կրթաթոշակային տեղ` 4 բակալավրիատ, 5 մագիստրատուրա, 2 ասպիրանտուրա): Մրցույթին կարող

Մանրէաբանության ոլորտում Կարլոս Ջ. Ֆինլեյի անվան ՅՈՒՆԵՍԿՕ-ի մրցանակ- 2020

«Մանրէաբանության ոլորտում Կարլոս Ջ. Ֆինլեյի անվան ՅՈՒՆԵՍԿՕ-ի մրցանակ»-ը շնորհվում է այն անհատին, հաստատությանը, հասարակական կազմակերպությանը կամ մարմնին, որը հետազոտական և զարգացմանն ուղղված աշխատանքի միջոցով գնահատելի ներդրում է ունեցել մանրէաբանության ոլորտում: Թեկնածությունների ներկայացումը հնարավոր է միայն ՀՀ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի միջոցով,

«Կովկասը 1991-ից հետո» խորագրով 4-րդ միջազգային գիտաժողով

2019թ. դեկտեմբերի 5-6-ը Վարշավայի համալսարանի Արևելաեվրոպական հետազոտությունների կենտրոնը նախատեսել է անցկացնել «Կովկասը 1991-ից հետո» խորագրով 4-րդ միջազգային գիտաժողովը, որին հրավիրվում են մասնակցել Հյուսիսային և Հարավային Կովկասի հարցերով զբաղվող փորձագետներ և երիտասարդ հետազոտողներ: Վարշավայի համալսարանում կայանալիք գիտաժողովի աշխատանքային լեզուներն

Ուսման հրավեր / Բելառուսի Հանրապետություն/

Բելառուսի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության քաղաքացիական պաշտպանության համալսարանը հրավիրում է սովորելու մագիստրատուրայի և ասպիրանտուրայի կրթական ծրագրերով: Առավել մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ կից ներկայացված նյութից:

Ուսման հրավեր -Ուրալի պետական տնտեսագիտական համալսարան

Ռուսաստանի Դաշնության Ուրալի պետական տնտեսագիտական համալսարանը հրավիրում է սովորելու բակալավրիատի, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և նախապատրաստական ծրագրերով: Առավել մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ կից ներկայացվող նյութից և http://www.usue.ru կայքից:

«Մաթեմատիկա առանց սահմանների 2019» 7-րդ միջազգային մրցաշար

2019 թվականի հոկտեմբերին Բուլղարիայում մեկնարկում է՝ դպրոցականների (7-18 տարեկան) «Մաթեմատիկա առանց սահմանների 2019» (Mathematics Without Borders) 7-րդ միջազգային մրցաշարը: Մրցաշարն անց է կացվում հեռակա եղանակով, երեք նախնական փուլով (2019թ. աշուն, 2020թ. ձմեռ և գարուն) և եզրափակվում 2020թ. հուլիսին՝ Բուլղարիայի Նեսեբր