Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Սինհուա համալսարանի հանրային առողջության Վանկե դպրոցը հայտարարում է համալսարանում մագիստրոսական կրթության կրթաթոշակների մրցույթ։ Ուսուցումը, որը տևելու է մեկ տարի, անգլերեն է։ Կրթաթոշակը ներառում է նաև ուսանողական ավանի տարածքում կացություն։

Կրթաթոշակին դիմելու վերջնաժամկետն է 2021 թվականի մարտ ամիսը:

Կրթաթոշակի նպատակն է նպաստել Հայաստանի առողջապահության ոլորտում առաջնորդների նոր սերնդի աճին: Գերազանցության համար տրվող կրթաթոշակը Չինաստանի կառավարության հատուկ կրթաթոշակն է, որն իրականացվում է Չինաստանի կրթության նախարարության համագործակցությամբ:

Մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ՝ այցելելով Սինհուա համալսարանի շրջանավարտների ընդունելության դիմումների համակարգ.՝ http://gradadmission.tsinghua.edu.cn/f/login