Ճապոնիայի Ցուկուբայի համալսարանը «The Program in Economic and Public Policy» մագիստրոսական ծրագրի շրջանակում տրամադրում է կրթաթոշակներ:
Կրթական ծրագիրն ստեղծվել է Ճապոնիայի կառավարության, Համաշխարհային բանկի և Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ և գործում է ավելի քան երկու տասնամյակ:

Անգլալեզու ծրագիրը առաջարկում է լիարժեք կրթաթոշակներ զարգացող երկրների մասնագետներին, որոնք հավակնում են առաջատար դեր ստանձնել իրենց տարածաշրջանների սոցիալ-տնտեսական զարգացման գործընթացում: Ծրագիրն իրագործվում է վերապատրաստման դասընթացի ձևաչափով. թիրախային խմբերն են տնտեսության, առևտրի և ֆինանսների ոլորտների մասնագետները:
Յուրաքանչյուր երկու տարին մեկ ընտրվում է 15 ուսանող շուրջ 170 դիմորդից: Դիմորդները կարող են ընտրել առաջարկվող երկու ուղղություններից մեկը՝ տնտեսական կամ հանրային քաղաքականություն:
Մագիստրոսական «The Program in Economic and Public Policy» ծրագրի և կրթաթոշակների մասին տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ հետևյալ հղումներով՝
ADB-JSP Scholarship: https://www.adb.org/work-with-us/careers/japan-scholarship-program
JJ/WBGSP Scholarship: https://www.worldbank.org/en/programs/scholarships#Who