«PACIFIC» ծրագիրն առաջարկում է երկամյա կրթաթոշակներ՝ Լեհաստանի գիտությունների ակադեմիայի ինստիտուտներից մեկում (69 ինստիտուտ) կամ Վարշավայի մոլեկուլային և բջջային կենսաբանության միջազգային ինստիտուտում սովորելու համար:

Կրթաթոշակներին կարող են դիմել ասպիրանտներ կամ առնվազն 4 տարվա համարժեք հետազոտական փորձով անձինք, որոնք վերջին երեք տարվա ընթացքում Լեհաստանում անցկացրել են առավելագույնը 12 ամիս:

Նախքան «PACIFIC» կրթաթոշակին դիմելը դիմորդը պետք է գտնի համապատասխան ինստիտուտ և հեռանկարային ղեկավար, որը կպարտավորվի աջակցել վերջինիս հետազոտությանը:

«PACIFIC» կրթաթոշակառուներին կտրամադրվի ամսական մոտ 2500 եվրո նպաստ և ցանկացած ոլորտում մինչև 93.000 եվրո բյուջեով հետազոտություն իրականացնելու հնարավորություն:

Դիմում-հայտերն ընդունվում են 2 ժամկետով՝

  • 2021 թվականի մարտի 15-2021 թվականի հունիսի 30
  • 2021 թվականի սեպտեմբերի 15-2021 թվականի դեկտեմբերի 30

Այլ մանրամասների ծանոթանալու համար անհրաժեշտ է անցնել https://pasific.pan.pl/polish-academy-of-sciences/ հղմամբ: