Հայտարարություններ
Հերթական ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների և դասընթացների ցանկում ընդգրկվելու համար հայտերի ընդունման երկրորդ փուլ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է հերթական ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների և դասընթացների ցանկում ընդգրկվելու համար հայտերի ընդունման երկրորդ փուլ: Փաստաթղթերն անհրաժեշտ է ուղարկել secretariat@escs.am էլեկտրոնային

Հայտարարություն դրամաշնորհի հատկացման մրցույթի մասին

Մրցույթի ծածկագիր. ԿԳՆ ԴՇ 09.06.01-1193/11001/2-21 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի նախագծի` 09.06.01. «11001.Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպմանն օժանդակող միջոցառումներ»-ն իրականացնելու նպատակով հայտարարում է

Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի նիստ

Մայիսի 14-ին, ժամը 11:00-ին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նիստերի դահլիճում տեղի կունենա «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողով»-ի նիստ, որտեղ քննարկվելու են ուսումնական հաստատությունների հանրակրթական ծրագրերով լիցենզավորման հարցերը:

Աշխատել առանց սթրեսի և հուզմունքի. վեբինար ուսուցիչների համար

«Գլոբուս» կրթական նորարարական տեխնոլոգիաների զարգացման կենտրոնը հրավիրում է մասնակցելու «Սովորում ենք աշխատել առանց սթրեսի և հուզմունքի» անվճար վեբինարին: Այն նախատեսված է հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների և ուսուցիչների համար՝ հաշվի առնելով նրանց աշխատանքի առանձնահատկությունները։ Վեբինարը կանցկացվի մայիսի 18-ին՝ ժամը 18:00-ին

Մրցույթ՝ Եվրոպայի խորհրդի երիտասարդական դեպարտամենտի կողմից փորձագետներ ներգրավելու համար

Եվրոպայի խորհրդի երիտասարդական դեպարտամենտը սկսել է «Enter» առաջարկությունների նախագծի մշակման աշխատանքներում փորձագետներ ներգրավելու գործընթացը։ «Enter» նախագիծը ներդրվել է Եվրոպայի խորհրդի կողմից` խթանելու երիտասարդների, մասնավորապես` սոցիալական բացառման, խտրականության և բռնության ենթարկված անձանց սոցիալական իրավունքների հասանելիությունը` տեղական,

Հայտարարություն հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու նպատակով վերապատրաստում իրականացնող կազմակերպություններին երաշխավորելու մրցույթի վերաբերյալ

Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար դիմող անձանց վերապատրաստումն

Երկարաձգվել է վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների և դասընթացների ցանկում ընդգրկվելու համար հայտերի ընդունման ժամկետը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների և դասընթացների ցանկում ընդգրկվելու համար հայտերի ընդունման ժամկետը

Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի նիստ

Ապրիլի 15-ին, ժամը 11:00-ին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նիստերի դահլիճում տեղի կունենա «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողով»-ի նիստ, որտեղ քննարկվելու են ուսումնական հաստատությունների հանրակրթական ծրագրերով լիցենզավորման հարցերը:

Ուսման հրավեր-ՌԴ ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ և ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիա

ՌԴ ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (ՄՄՀՊԻ (МГИМО) և ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիան հայտարարում են 2021/2022թթ. ուսումնական տարվա համար ընդունելություն՝ Հայաստանի Հանրապետությանը հատկացված քվոտային տեղերի շրջանակներում: 2021/2022թթ. ուսումնական տարվա համար Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄՄՀՊԻ)