«Տաթև գիտակրթական համալիրը» կազմակերպում է 90–ժամյա վերապատրաստման դասընթացներ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների համար։
Դասընթացները կանցկացվեն Երևանում՝ «Տաթև գիտակրթական համալիրում», հասցեն՝ Կոմիտասի պողոտա, 49/2 շենք, 5–րդ հարկ։
Վերապատրաստման դասընթացներին կարող են մասնակցել այն անձինք, որոնք ունեն բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:
Վերապատրաստման դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել`
- «Տաթև գիտակրթական համալիրի» տնօրենի անունով դիմում (ձև 1, լրացվում է տեղում),
- 3x4 չափի երկու լուսանկար,
- բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,
- աշխատանքային գրքույկի պատճենը կամ քաղվածքը կամ վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանքը,
- անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
- մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ դրանց ցանկը)։
- «Տաթև գիտակրթական համալիրի» «Ինեկոբանկ» ՓԲԸ (հաշվարկային) 2052822083911001 հաշվեհամարին փոխանցված գումարի անդորրագիրը (կարող է իրականացվել նաև սոցիալական փաթեթի շրջանակներում հատկացվող գումարի փոխանցում):
Փաստաթղթերի պատճենների հետ անհրաժեշտ է ներկայացնել նաև բնօրինակները, որոնք տեղում կվերադարձվեն։
Դասընթացները կվարեն փորձառու և հմուտ վերապատրաստողներ և մասնագետներ:
Վերապատրաստումները կանցկացվեն բարեկարգ և տեխնիկապես հագեցած լսարաններում` առկա, հեռավար և հիբրիդային եղանակներով (մասնակցի ընտրությամբ)։
Վերապատրաստման դասընթացի արժեքը 80․000 ՀՀ դրամ է: Մասնակիցներին կտրամադրվեն նաև գրենական պիտույքներ, տպագիր և էլեկտրոնային ուսումնական նյութեր, կկազմակերպվեն սուրճի և սննդի ընդմիջումներ։
Իհարկե, սա դեռ ամենը չէ, ինչի համար պետք է ընտրել «Տաթև գիտակրթական համալիրի» դասընթացները: Մյուս առավելությունը երկհերթ դասընթացներն են՝ ժ․ 900-1400 կամ ժ․ 1430-1930 ժամանակացույցով։
Դիմումներն ընդունվում են ս/թ հունիսի 7-ից 22-ը ներառյալ` «Տաթև գիտակրթական համալիրում» (2-րդ հարկ) աշխատանքային օրերին՝ ժ․ 900-730-ը, իսկ շաբաթ՝ ժ․ 1100-1700–ը)։
Դասընթացները կմեկնարկվեն հունիսի 25–ին և կավարտվեն մինչև հուլիսի 17-ը։
Հարցերի դեպքում կարող եք գրել tateveducational@gmail.com էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել 010232648, բջջ՝ 033 22 33 26 հեռախոսահամարներով: