ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության երաշխավորությամբ (N 887-Ա/2, 03.06.2021թ.) «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամը կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների համար:

Դասընթացները կկազմակերպվեն՝

ք. Գյումրի, փ. Պ. Սևակի 4, Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան, 2-րդ հարկ, ՇՊՀ արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի կենտրոն, Բ2-12 սենյակ, հեռ.՝ 093171414 (Ղալաչյան Մեսրոպ):
ք. Գավառ, փ. Ազատության 36, բն. 39, հեռ.՝ 077625252 (Գաբոյան Սվետա):
ք. Աշտարակ, հասցե՝ փ. Ղազար Փարպեցու, տուն 34, հեռ.՝ 093970233 (Սիմոնյան Կարեն):

Վերապատրաստման դասընթացներին կարող է մասնակցել ՀՀ այն քաղաքացին, որն ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:

Վերապատրաստմանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել`

1. դիմում` «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի անունով (ձև 1, լրացվում է տեղում),
2. 3x4 չափի երկու լուսանկար,
3. բարձրագույն կրթության դիպլոմ,
4. աշխատանքային գրքույկ և/կամ քաղվածք և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք.
5. անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր կամ նույնականացման քարտ).
6. «
Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի Շիրակի մասնաճյուղի «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի 163528999994 հաշվեհամարին փոխանցված գումարի անդորրագիր:

Բոլոր փաստաթղթերի բնօրինակները սկանավորվում և վերադարձվում են:

Վերապատրաստման դասընթացի արժեքը 75.000 (յոթանասունհինգ հազար) ՀՀ դրամ է, ներառյալ` տրամադրվող գրենական պիտույքները, ուսումնական նյութերի էլեկտրոնային փաթեթը:

Մասնակիցներն անվճար կարող են օգտվել համալսարանի գրադարանից և սպորտդահլիճից:
Մասնակիցների խմբի ձևավորումից հետո նրանց հետ կքննարկվի վերապատրաստման դասընթացների անցկացման ժամանակացույցը:
Դասընթացները կվարեն տնօրենների վերապատրաստման հարուստ փորձ ունեցող` «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի աշխատակիցներ և հրավիրված այլ մասնագետներ:

Դիմումներն ընդունվում են 2021 թվականի հունիսի 7-ից մինչև հունիսի 22-ը ներառյալ, ամեն օր /բացի շաբաթ, կիրակի և տոն օրերից/, ժամը 11:00-ից 16:00-ը՝ հետևյալ հասցեներով.

ք. Գյումրի, «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամ՝ ՇՊՀ արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի կենտրոն, Բ2-12 սենյակ, հեռ.՝ 093171414 (Ղալաչյան Մեսրոպ),
ք. Գավառ՝ փ. Ազատության 36, բն. 39, հեռ.՝ 077625252 (Գաբոյան Սվետա),
ք. Աշտարակ՝ փ. Ղազար Փարպեցու, տուն 34, հեռ.՝ 093970233 (Սիմոնյան Կարեն)

Դասընթացները կանցկացվեն հունիսի 24-ից հուլիսի 10-ը ներառյալ՝ 15 օր, 6 օրյա գրաֆիկով, սուրճի ընդմիջումով:
Դիմումները կարելի է ներկայացնել նաև էլեկտրոնային տարբերակով` shsu.shsu@mail.ru էլեկտրոնային հասցեով:
Ամբողջական փաթեթը պետք է լինի մեկ ընդհանուր ֆայլով, PDF ձևաչափով: