ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ՀՀ ԿԳՄՍ նախարարի 03 հունիսի 2021թ. 887-Ա/2 հրաման) երաշխավորությամբ «Էդիթ Պրինթ» ՍՊԸ կազմակերպում է 90-ժամյա (15 օր տևողությամբ) վերապատրաստման դասընթացներ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների համար:

Դասընթացները կանցկացվեն Երևանում՝ «Էդիթ Պրինտ» հրատարակչությունում (Դավիթ Մալյան 43, հեռ.՝ 010 52 08 48, բջջ. 095 52 08 48), ինչպես նաև ՀՀ բոլոր մարզերում՝ առկա և հեռավար ձևաչափերով: Վերապատրաստման դասընթացներին կարող են մասնակցել այն անձինք, ովքեր ունեն բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:

Վերապատրաստման դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝

  • ԿԳՄՍ նախարարի և «Էդիթ Պրինտ» ՍՊԸ-ի տնօրենի անունով դիմում (ձև 1, լրացվում է տեղում),
  • 3 x 4 չափի լուսանկար,
  • անձնագրի պատճեն,
  • բարձրագույն կրթության դիպլոմի պատճեն,
  • աշխատանքային գրքույքի պատճենը կամ քաղվածքը, արական սեռի ներկայացուցիչները նաև զինգրքույկի պատճեն,
  • մասնագիտական գիտելիքները և կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ դրանց ցանկը),
  • «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում «Էդիթ Պրինտ» ՍՊԸ-ի /1570058307060100 հաշվեհամարին փոխանցված գումարի անդորրագիրը/:

Փաստաթղթերի պատճենների հետ անհրաժեշտ է ներկայացնել նաև բնօրինակները, (որոնք տեղում կվերադարձվեն):

  • դասընթացի արժեքը կազմում է 80 000 ՀՀ դրամ՝ իր մեջ ներառելով գրենական, պիտույքներ, ուսումնական նյութեր, ընդմիջումներին՝ սուրճ և սնունդ,
  • դասընթացը կվարեն փորձառու և արհեստավարժ մասնագետներ,
  • դասընթացը կիրականացվի բարեկարգ և տեխնիկապես հագեցված լսարաններում,

Դիմումերն ընդունվում են մինչև հունիսի 22-ը ներառյալ «Էդիթ Պրինտ» հրատարակչությունում, Դավիթ Մալյան 43, հեռ.՝ 010 52 08 48, բջջ. 095 52 08 48), ամեն օր՝ 10:00-18:00 (բացի շաբաթ-կիրակի օրերից):

Վերապատրաստաման դասընթացները կսկսվեն հունիսի 24-ին և կտևեն մինչև հուլիսի 14- ը:

Հարցերի դեպքում կարող եք գրել trainings@editprint.am էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել 010 52 08 48, 095 52 08 48 հեռախոսահամարներով: