ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության երաշխավորությամբ «Մաստեր Սթայլ» ՍՊԸ-ն կազմակերպում է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալ ցանկացողների համար վերապատրաստման դասընթացներ:

Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար կարող է վերապատրաստվել այն անձը, ով ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:

Վերապատրաստմանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել`

1. դիմում` «Մաստեր Սթայլ» ՍՊԸ-ի տնօրենի անունով (լրացվում է տեղում).
2. 3x4 չափի երկու 2 լուսանկար.
3. ավարտական փաստաթղթի (դիպլոմի) ու ներդիրի (միջուկի) (չներկայացնելու դեպքում բացատրություն` ներդիրի բացակայության վերաբերյալ) բնօրինակները և պատճենները.
4. անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, զինվորական գրքույկ, փախստականի վկայական, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր, կացության վկայական) բնօրինակը և պատճենը.
5.աշխատանքային գրքույկի պատճենը կամ քաղվածքը.
6.մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ դրանց ցանկը).
7. «Հայէկոնոմբանկե ԲԲԸ-ում «Մաստեր Սթայլ» ՍՊԸ-ի 163008180909 հաշվեհամարին փոխանցված գումարի անդորրագիրը:

Դիմումներն ընդունվում են 2021 թվականի հունիսի 7-ից հունիսի 24-ը ներառյալ` «Մաստեր Սթայլ» ՍՊԸ-ում
/ք. Երևան, Սարմենի 1, 2/1 տարածք, սենյակ 6, հեռ. (010) 56-72-93, ամեն օր` ժամը 900-ից, 1800-ն:

Դասընթացների սկիզբը հունիսի 28-ից:

Վերապատրաստման դասընթացի արժեքը 80 000 դրամ է, ներառյալ` մասնակիցներին տրամադրվող ուսումնական նյութերը: