ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից երաշխավորված հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար դիմող անձանց վերապատրաստում իրականացնող «Հույս և ապագա» երեխաների աջակցության և զարգացման բարեգործական հասարակական կազմակերպությունը հայտարարում է վերապատրաստումներ այն անձանց համար, ովքեր ցանկանում են ստանալ ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/:

Դասընթացներին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող եւ վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ ունեցող անձինք:

Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

  1. դիմում` վերապատրաստող կազմակերպության ղեկավարի O. Պողոսյանի անունով (դիմումը լրացվում է տեղում),
  2. 3x4 չափսի 2 լուսանկար,
  3. բարձրագույն կրթության դիպլոմը,
  4. աշխատանքային գրքույկը կամ տեղեկանք աշխատավայրից,
  5. անձնագիրը,
  6. մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ դրանց ցանկը առկայության դեպքում)
  7. Կազմակերպության հաշվեհամարին (220293350256000 ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ ՓԲԸ) փոխանցված գումարի անդորրագիրը:

Բնօրինակները սկանավորվում և վերադարձվում են:
Դասընթացի արժեքը՝ ներառյալ սուրճի ընդմիջումները և գրենական պիտույքները, կազմում է 65 000 դրամ:
Մասնակիցների փոխադրման և գիշերավարձի ծախսերը կազմակերպությունը չի հոգում։ Դիմումներն ընդունվում են 2021 թվականի հունիսի 7-ից հունիսի 22-ը ներառյալ:
Դասընթացները կսկսվեն հունիսի 24-ից:
Դասընթացները կվարեն փորձառու, հմուտ դասընթացավարները, և հրավիրված մասնագետները:

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել (055)600121, (094)984484 հեռախոսահամարներով կամ գրել apagahuys@gmail.com էլ. փոստի հասցեին: Գրանցվելու համար անցեք հղմամբ https://forms.gle/9QLTKLBih8mPvkTo8