Լուրեր
Մեկնարկել է «Շախմատը նախադպրոցական հաստատություններում» վերապատրաստման դասընթացը

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Շախմատ» գիտահետազոտական կենտրոնում մեկնարկել է 6-շաբաթյա վերապատրաստման դասընթաց: «Շախմատը նախադպրոցական հաստատություններում» խորագրով վերապատրաստման նպատակն է շախմատային նախնական գիտելիքները ներդնել երեխաների հետ տարվող աշխատանքներում: «Շախմատ»

Կառավարությունը գումար է հատկացրել ուսուցիչների պարտադիր ատեստավորման համար

ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշում է կայացվել 182 մլն դրամ հատկացնել հանրակրթական հիմնական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին` 2021 թվականին ուսուցիչների հերթական (պարտադիր) ատեստավորում կազմակերպելու նպատակով վերապատրաստումների իրականացման համար: Գումարը հատկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության

«Արցախի համն ու հոտը» խորագրով փառատոնը՝ Աշտարակի Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ հունիսի 19-ին՝ ժամը 12:00-18:00-ին, Աշտարակի Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում տեղի կունենա «Արցախի համն ու հոտը» խորագրով փառատոնը, որի նպատակն է ուշադրություն հրավիրել անհապաղ պաշտպանության

Քննարկվել են ՀՖՀՀ-ի գործունեության ընդլայնմանը վերաբերող հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը հունիսի 16-ին ընդունել է «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամի ռեկտոր Բերտրան Վենարին և պրոռեկտոր Արայիկ Նավոյանին: Աշխատանքային հանդիպման օրակարգում եղել են ՀՖՀՀ-ի գործունեությանը և կրթական ծրագրերի ընդլայնմանը, նոր

ՀՀ կառավարության նիստի օրակարգ

Հունիսի 17-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած Սպորտի բնագավառում ունեցած նշանակալի նվաճումների համար տրված տարկետումը դադարեցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 23-ի N 1221-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու

Միջազգային երիտասարդական համաժողով՝ «Eurasia Global»

Ռուսաստանի Դաշնության երիտասարդության հարցերով դաշնային գործակալության և Օրենբուրգի մարզի կառավարության աջակցությամբ 2021 թվականի սեպտեմբերի 2- 8-ը Օրենբուրգ քաղաքում տեղի կունենա «Eurasia Global» միջազգային երիտասարդական համաժողովը: Համաժողովի հիմնական թեմատիկ ուղղություններն են՝ Գործընկերություն՝ հանուն կրթության և կարողությունների /հմտությունների/ զարգացման: Մարդկային

«Beengineer-4» ուսանողական գիտաժողովին մասնակցելու հրավեր

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողական խորհուրդը և Ուսանողական գիտական ընկերությունը ՀՀ պետական բուհերի ուսանողներին հրավիրում են մասնակցելու «Beengineer-4» երկօրյա ուսանողական գիտաժողովին: Աշխատանքները պետք է համապատասխանեն վերոնշյալ ոլորտներին՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն և դիզայն, տնտեսագիտություն, նորարարություն և պատրաստի արտադրանք:

Տոկիո-2020. Ծանրամարտի մրցումներում Հայաստանը կունենա 2 ներկայացուցիչ

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ծանրամարտի մրցումներում Հայաստանը կունենա երկու ներկայացուցիչ: Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հաստատել է Սիմոն Մարտիրոսյանի (109 կգ) և Իզաբելլա Յայլյանի (59 կգ) ուղեգրերը: Մարտիրոսյանն իր քաշային կարգում առաջին համարն է,

Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտն անվանակոչվել է Միքայել Տեր-Միքայելյանի անվամբ

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունն այսօր որոշում է ընդունել ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտն անվանակոչել Հայաստանում լազերային ֆիզիկայի ուղղության հիմնադիր, ինստիտուտի առաջին տնօրեն, ակադեմիկոս Միքայել Տեր-Միքայելյանի անվամբ: Ականավոր գիտնական Միքայել Տեր-Միքայելյանը մեծ ավանդ է ունեցել Հայաստանում լազերային ֆիզիկայի զարգացման և