Կարճատև դադարից հետո վերսկսվում է բասկետբոլի VBet Ա-Լիգայի կանոնավոր առաջնությունը:

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում առաջիկա օրերին մի քանի հանդիպում կկայանա:

Այսօր՝ հունվարի 7-ին, «Գյումրին» կմրցի ՖԻՄԱ-ի հետ: Խաղը կմեկնարկի ժամը 19:15-ին: Հունվարի 8-ին «ԱԻԱ Սթարսն» ուժերը կչափի ԲԿՄԱ-ի հետ: Այս հանդիպումը կմեկնարկի ժամը 17:00-ին: Հունվարի 9-ին ևս երկու խաղ կկայանա. «Ուրարտուն» ժամը 17:00-ին կմրցի «Էրեբունիի» հետ, իսկ ժամը 19:15-ին կմեկնարկի «Արարատ»-ՖԻՄԱ հանդիպումը:

Այս պահի դրությամբ «Ուրարտուն» 25 միավորով գլխավորում է VBet Ա-Լիգայի ընթացիկ առաջնության մրցաշարային աղյուսակը: «Էրեբունին» 22 միավորով երկրորդն է, իսկ եռյակը 21 միավորով եզրափակում է ԲԿՄԱ-ն: