Լուրեր
Տեղի է ունեցել «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդի առաջին նիստը: Նիստին մասնակցել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար ժաննա Անդրեասյանը, Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը,

«Արամ Խաչատրյանի երաժշտության մեջ Հայաստանը շատ ավելի մեծ է, քան նրա աշխարհագրական սահմաններն են». Արա Խզմալյան

Հունիսի 6-ին լրանում է մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակը: Մամուլի ասուլիսով այսօր ազդարարվել է Խաչատրյանի անվան 19-րդ միջազգային մրցույթի մեկնարկը։ Այս տարի մրցույթն անցկացվում է դաշնամուր մասնագիտությամբ։ Ասուլիսի բանախոսներն էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, «Արամ Խաչատրյան»

Նախադպրոցական համակարգում  համընդհանուր ներառականության ներդրմանը միտված օրենսդրական փոփոխություններ

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 6-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների փաթեթը: Նախաձեռնության ընդունմամբ ակնկալվում է կարգավորել նախադպրոցական կրթական աստիճանում կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք

Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի անդամներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղար Օլգա Ալգայերովայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանը, Հայաստանում ՄԱԿ-ի

Այսօր հանճարեղ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակն է. խնկարկում հիշատակին

Օրը խաչատրյանական է. այսօր լրանում է մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակը: Այս կապակցությամբ Կոմիտասի անվան պանթեոնում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանը մասնակցել են Արամ Խաչատրյանի հիշատակի խնկարկման արարողությանը

Հայտնի են վոլեյբոլի Մ14 տարեկան տղաների և աղջիկների առաջնության հաղթողները

Աշտարակ քաղաքի «Սևան» մարզական ընկերության մարզադահլիճում ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ օրերս կայացել է վոլեյբոլի Մ14 տարեկան տղաների և աղջիկների 2023 թվականի ՀՀ առաջնությունը: Առաջնությանը մասնակցել են տղաների 13 և աղջիկների 9 թիմեր. քառօրյա պայքարում թիմերը հանդես են եկել ենթախմբերում,

ՀՕՖ-ը տրամադրել է 22 գիտական դրամաշնորհ

Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի է ունեցել Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) հովանու ներքո գործող Երվանդ Թերզյանի անվան Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ԳԿՀԱՀ-ANSEF) միջոցով տրվող դրամաշնորհների հանձնման հանդիսավոր արարողությունը։ Այս տարի մրցույթին ներկայացված 125 գիտական հայտերից ԳԿՀԱՀ հետազոտական խորհուրդը

Դիլիջանում համերգով հանդես կգա անվանի շեփորահար և կոմպոզիտոր Մարկուս Շտոկհաուզենը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական ֆիլհարմոնիան չորս մարզերում (Շիրակ, Լոռի, Տավուշ և Սյունիք) շարունակում է իրականացնել միջազգային համերգաշար՝ չորս հանրահայտ երաժիշտների մասնակցությամբ։ Նախագծի երրորդ փուլի շրջանակում ՀՀ Տավուշի մարզում կհյուրընկալվի անվանի շեփորահար և

Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության դեսպանին

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդիթ Մեդնեին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ողջունելով դեսպանին՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է երկու երկրների համագործակցությունը և վստահություն