ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հայ արվեստագետները մասնակցում են 2023 թվականի հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 24-ը Կիպրոսի Հանրապետության Լառնակա քաղաքում տեղի ունեցող «HOME/HOPE» խորագրով բիենալեին:

Բիենալեի համադրողն է Եվա Կռավտը: Լառնակայի բիենալեին հայկական ժամանակակից արվեստը ներկայացնում են Ալեքսեյ Մանուկյանը (Հայաստան), Շուշանիկ Դրոշակիրյանը (Հայաստան), Արմեն Տեր-Մկրտչյանը (Հայաստան), Հարութ Հովսեփյանը-ՀովՀար (Հայաստան), Հեռա Բույուկտաչյանը (Թուրքիա), Գոհար Մարտիրոսյանը (Ֆրանսիա), Բենջի Բոյադջյանը (Իսրաել) և Ռոսանա Պալազյանը (Բրազիլիա): Նրանք հանդես են գալիս մեկ միասնական տաղավարով՝ «HOME/HOPE» խորագրի ներքո: