Լուրեր
ՀՀ կառավարության նիստի օրակարգում

Սեպտեմբերի 22-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 7-ի N 312-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի

Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանը բրոնզե մեդալ ու օլիմպիական ուղեգիր է նվաճել

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում ազատ ոճային ըմբիշ, Եվրոպայի գործող չեմպիոն, 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը դարձել է բրոնզե մեդալակիր: Վճռորոշ գոտեմարտում հայ ըմբիշը 5-1 հաշվով վստահ հաղթանակ է տարել Մոլդովայի ներկայացուցիչ Մաքսիմ Սաչուլտանի նկատմամբ: Թևանյանն

Ծաղկաձորում կայացել է ամենամյա երիտասարդական ֆորումը

Ծաղկաձորում տրվել է երիտասարդական ամենամյա ֆորումի մեկնարկը, որի բացմանը մասնակցել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: 2023 թվականին երիտասարդական ֆորումը նվիրված է «Երիտասարդության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակմանը։ Այն նպատակ ունի երիտասարդության հարցերով

Գիտության և կրթության ցուցահանդես՝ նվիրված ՀՀ ԳԱԱ 80-ամյակին

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում հոկտեմբերի 12-13-ը կկազմակերպվի Գիտության և կրթության ցուցահանդես, որը մեկ հարթակում կմիավորի գիտական կազմակերպություններին ու բուհերին: Ցուցահանդեսի կազմակերպիչներն են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ու Գիտությունների ազգային ակադեմիան: Ցուցահանդեսի ընթացքում

Ամփոփվել են «Տարվա լավագույններ 2023» մրցույթի արդյունքները

Ամփոփվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից իրականացվող «Տարվա լավագույններ 2023» մրցույթի արդյունքները: Մրցույթին սահմանված ժամկետում ներկայացվել է 202 հայտ: Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչական լավագույն

Ըմբիշ Արսեն Հարությունյանն աշխարհի առաջնության բրոնզե մեդալ և օլիմպիական ուղեգիր է նվաճել

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտին մոտեցող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Եվրոպայի եռակի չեմպիոն, 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը բրոնզե մեդալ է նվաճել՝ վճռորոշ գոտեմարտում 11:0 հաշվով վստահ հաղթանակ տանելով Ղազախստանի ներկայացուցիչ Մեիրամբեկ Կարբաուի նկատմամբ: Սա Հարությունյանի երրորդ բրոնզե մեդալն

Մեկնարկում է Հայ ժամանակակից երաժշտության 7-րդ փառատոնի աշնանային համերգաշարը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ սեպտեմբերի 19-ից մեկնարկում է Հայ ժամանակակից երաժշտության 7-րդ փառատոնի աշնանային համերգաշարը: Փառատոնի շրջանակում տեղի կունենա 4 համերգ: Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը սեպտեմբերի 19-ին տեղի կունենա փառատոնի

Հաստատվել է հանրակրթական դպրոցի ղեկավարման իրավունքի հավաստագրման թեստավորման փուլի լրամշակված հարցաշարը

Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման թեստավորման փուլի լրամշակված հարցաշարը հաստատվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի սեպտեմբերի 6-ի հրամանով: Ըստ հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ղեկավարման իրավունքի հավաստագրման համար քննությունների կազմակերպման կարգի՝ հավաստագրումը