Լուրեր
Հրաձգության մրցաշար՝ պետական մարմինների աշխատակիցների և դեսպանատների ներկայացուցիչների մասնակցությամբ

Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի կիսաբաց հրաձգարանում կայացել է պետական մարմինների աշխատակիցների և դեսպանատների ներկայացուցիչների միջև հրաձգության հանրապետական մրցաշարը։ Եզրափակիչ փուլի վերջին օրը ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այցելել է հրաձագարան և ողջունել մասնակիցներին։ Մրցաշարն անցկացվել է թիմային և

Արամ Մանուկյանի անվան մարզառազմական դպրոցում Բանակի օրվա ցուցադրական վարժանքին ներկա են եղել ԿԳՄՍ նախարարն ու տեղակալը

Հունվարի 28-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել են Արամ Մանուկյանի անվան մարզառազմական մասնագիտացված դպրոց։ Նախարարն ու տեղակալը ներկա են գտնվել Բանակի օրվան նվիրված՝ դպրոցի սաների ցուցադրական վարժանքին, որի

«Հատուկ ուշադրություն ենք դարձնելու, որ ուսուցչի մասնագիտության հանդեպ հետաքրքրությունը մեծանա». Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հյուրընկալվել է «Հետք» մեդիա գործարանում: Նախարարը հանդես է եկել դասախոսությամբ՝ կրթության ոլորտի բարեփոխումների թեմայով, պատասխանել ապագա հետաքննող լրագրողների հարցերին: Ներկայացնելով կրթության ոլորտում կատարվող համակարգային փոփոխությունները՝ նախարարը մանրամասնել է ուսուցչի մասնագիտության

«Մեզ համար առաջնահերթ է գիտության նկատմամբ հետաքրքրության զարգացումը՝ սկսած դպրոցից». Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է «Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը և Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանը: «Գիտուժ» նախաձեռնության

Քննարկվել են «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի արդյունավետության բարձրացման հարցերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի ՊՀԾ հայաստանյան գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, փոխտնօրեն Նանա Սկաուին: Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» գործակալության ղեկավար

Դրամաշնորhային մրցույթ` դպրոցականների ամառային հանգիստը կազմակերպելու նպատակով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորhային մրցույթ` դպրոցականների ամառային հանգիստը կազմակերպելու նպատակով: Դրամաշնորհի ծրագրով նախատեսվում է «Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում և տրանսպորտային ծախսերի փոխհատուցում» միջոցառման իրականացման համար պետական

«Հայաստանի պատմամշակութային ժառանգությունը» անգլերեն ժողովածուն նախատեսված է ընթերցողների լայն լսարանի համար

2022 թվականին ՀՀ ԿԳՄՍ նախարարության գրահրատարակչության ոլորտի համատեքստում մեկնարկած «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականության հրատարակում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում հրատարակվել է «Հայաստանի պատմամշակութային ժառանգությունը» անգլերեն ժողովածուն։

Փոփոխություններ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման կարգում

ՀՀ կառավարության վերջին նիստում հավանության է արժանացել հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման կարգում փոփոխություններ կատարելու նախագիծը: «Հանրակրթության մասին» օրենքով սահմանված է, որ տվյալ ուսումնական հաստատությունում զբաղեցրած պաշտոնի նկարագրին ուսուցչի

«Ստուգումները պետք է նպաստեն հանրակրթության ոլորտի բացերի վերհանմանը և կրթության որակի բարելավմանը». Ժաննա Անդրեասյան

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի այս տարվա առաջին նիստը, որը վարել է նախարար Ժաննա Անդրեասյանը: Նիստի ընթացքում քննարկվել և խորհրդի կողմից հավանության է արժանացել Կրթության տեսչական մարմնի 2022 թվականի