Լուրեր
Ավիատոմսի ծախսի փոխհատուցում 16-30 տարեկան երիտասարդների համար

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվում է «Միջազգային փառատոներին, խորհրդաժողովներին, մրցույթներին, գիտաժողովներին, սեմինարներին, դասընթացներին և այլ հանրային միջոցառումներին ՀՀ երիտասարդների և երիտասարդական պատվիրակությունների մասնակցության աջակցություն» ծրագիրը: Ծրագրով նախարարության կողմից ավիատոմսի ծախսի փոխհատուցում կարող են ստանալ

Ռազմահայրենասիրական կազմակերպությունների հետ քննարկվել են ռազմամարզական ճամբարների բարելավման հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր հանդիպել է ռազմահայրենասիրական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ համագործակցության հետագա հեռանկարները քննարկելու նպատակով: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի տնօրենի

Հայաստանում մնացած արցախցի երեխաները հաճախում են ՀՀ դպրոցներ

Բերձորի միջանցքի շրջափակման հետևանքով Հայաստանում մնացած արցախցի դպրոցահասակները հունվարի 9-ից հաճախում են ՀՀ դպրոցներ: ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Երևանի քաղաքապետարանի և Սյունիքի մարզպետարանի համագործակցությամբ արցախցի դպրոցահասակ երեխաները հաճախում են Գորիսի և Երևանի հանրակրթական դպրոցներ,

Լսումներ` «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի շրջանակում նոր անդամներ ներգրավելու համար

«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի շրջանակում 2023 թվականի համար կանցկացվեն լսումներ` նոր անդամներ ներգրավելու նպատակով։ Լսումները տեղի կունենան հունվարի 30-ին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Լսումներին կարող են մասնակցել 9-18 տարեկան երաժիշտ-կատարողներ՝ ակադեմիական երեք մասնագիտություններով՝ դաշնամուր, ջութակ և

Հայաստանի ուսանող մարզիկներն ԱՄՆ-ում մասնակցում են ձմեռային համաշխարհային 31-րդ ունիվերսիադային

Հայաստանի ուսանողական պատվիրակությունը հունվարի 12-22-ն ԱՄՆ Լեյկ Փլասիդ քաղաքում կմասնակցի ձմեռային համաշխարհային 31-րդ ունիվերսիադային, որն Օլիմպիական խաղերից հետո ձմեռային մարզաձևերի ամենամեծ ստուգատեսն է: Հայաստանի պատվիրակության կազմում մրցավայր են մեկնել 6 մարզիկներ, որոնք հանդես կգան 4 մարզաձևում: Հայաստանի մարզական պատիվը

Լեհաստանի Լեյն Կիրկլանդի անվան կրթաթոշակային ծրագրին մասնակցելու հայտերի ընդունելություն

Մեկնարկել է Լեհաստանի Լեյն Կիրկլանդի անվան 2023-2024 թթ. կրթաթոշակային ծրագրի հայտերի ընդունելությունը: Ծրագրով նախատեսվում է 2 կիսամյակի ուսուցում ասպիրանտների համար՝ լեհական 5 ակադեմիական կենտրոններից մեկում (Վարշավա,

Հանդիպման հրավեր դասագրքերի ստեղծման մրցույթով հետաքրքրվողների համար

Ի գիտություն ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարության կողմից 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների հանրակրթական առարկաների դասագրքերի ստեղծման նպատակով հայտարարված դրամաշնորհի մրցույթին մասնակցելու մտադրություն ունեցող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց. 2023 թվականի հունվարի 13-ին՝ ժամը 10:00-ին, ՀՀ կրթության,

Հիբլա Գերզմավայի մասնակցությամբ կկայանա «Տոսկա» օպերայի համերգային կատարումը

Հունվարի 10-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում աշխարհահռչակ սոպրանո Հիբլա Գերզմավայի մասնակցությամբ կկայանա Ջակոմո Պուչինիի «Տոսկա» օպերայի համերգային կատարումը: Պուչինիի այս գլուխգործոցը կներկայացնի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: «Տոսկայում» Հիբլա Գերզմավայի (Ֆլորիա

Մարզադպրոցների գույքի ձեռքբերման համար 2022 թվականին տրամադրվել է ավելի քան 280 մլն դրամ

ՀՀ շուրջ 70 մանկապատանեկան մարզադպրոցների և մարզաձևերի ազգային ֆեդերացիաների Կառավարության որոշմամբ անհատույց սեփականության իրավունքով տրամադրվել է մարզագույք, որի ձեռքբերման նպատակով պետական բյուջեից 2022 թ. հատկացվել է ավելի քան 280 մլն դրամ: Երևանի և ՀՀ մարզերի՝ ԿԳՄՍ համակարգի 26 մանկապատանեկան