ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողներին վերապատրաստող 7 կազմակերպությունների ներկայացրած մոդուլները:
Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների վերապատրաստումներ իրականացնելու նպատակով երաշխավորվել են հետևյալ կազմակերպությունները՝
- «Էդիթ Պրինտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն.
- «Հույս և ապագա» հասարակական կազմակերպություն.
- «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամ.
- «Վարդանանք Կրթահամալիր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն.
- «Քայլ առ քայլ» բարեգործական կազմակերպություն.
- «Թիչինգ ըքադեմի» կազմակերպություն.
- «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամ (ծրագիրը նախատեսված է միայն դաստիարակների վերապատրաստման համար):