Լուրեր
«Art Nexus». գործարկվել է մշակույթի ոլորտում հայ-շվեդական գործընկերության զարգացման նոր հարթակ

Շվեդական «Art Nexus» ծրագրի շրջանակում փետրվարի 21-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի է ունեցել «Ինչպես զարգացնել Հայաստանի ստեղծարար ոլորտը և աջակցել արվեստագետներին և մշակութային գործիչներին» թեմայով երկխոսության հարթակը: Ծրագրի բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ

«Բարբառը մեր հարստությունն է» մրցույթին մասնակցել է 450 դպրոց

Այսօր Մայրենի լեզվի միջազգային օրն է: Տոնի կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դպրոցականների շրջանում անցկացրել է հեղինակային տեսանյութերի մրցույթ՝ «Բարբառը մեր հարստությունն է» խորագրով: Համաձայն մրցութային կանոնների՝ յուրաքանչյուր դպրոց կարող էր ներկայացնել մինչև 1 րոպե

ՀՀ կրթության՝ մինչև 2030 թ. զարգացման ծրագրի միջոցառումների պլանը քննարկվել է ոլորտի շահառուների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ասիական զարգացման բանկի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ այսօր նախաձեռնել է «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագրի» նախագծի հանրային քննարկում:

«100 գաղափար Հայաստանի համար» մրցույթը և համագործակցության հնարավորությունները

2022 թ. «100 գաղափար Հայաստանի համար» ծրագրի շրջանակում փորձագետ Գեղամ Ռոստոմյանի նախաձեռնությամբ կայացել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ԱԿԲԱ ֆեդերացիայի ներկայացուցիչների և «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի գյուղատնտեսական գիտություններ անվանակարգի հայտատուների հանդիպումը: Միջոցառմանը մասնակցել է ԿԳՄՍ նախարարության երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ

Քննարկվել են հայ-թուրքմենական համագործակցության նոր ուղիները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամետգելդի Այազովի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ժաննա Անդրեասյանը, կարևորելով Հայաստանի և Թուրքմենստանի միջև ձևավորված բարեկամական

«Մեկնարկ» ծրագրի անդամ Արթուր Գրիգորյանը միջազգային մրցույթում արժանացել է մրցանակների

Արաբական Միացյալ Էմիրություններում փետրվարի 12-16-ն անցկացվել է «FUJAIHRAH» դաշնակահարների չորրորդ միջազգային մրցույթը, որին մասնակցել է «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամ, ԵՊԿ ուսանող Արթուր Գրիգորյանը (դասատուներ՝ Կարինե Օհանյան, Արմեն Բաբախանյան)։ Մրցույթին մասնակցել են 65 պատանի և երիտասարդ դաշնակահարներ՝ 21

«Հատիսը»՝ Հայաստանի բասկետբոլի կանանց 2022/2023 մրցաշրջանի չեմպիոն

Հանգստյան օրերին կայացել են Հայաստանի բասկետբոլի կանանց առաջնության 2022/23 մրցաշրջանի եզրափակիչ հանդիպումները: Չեմպիոնի կոչումը նվաճել է «Հատիսը»՝ կանանց կանոնավոր առաջնության եզրափակչում 73-68 հաշվով առավելության հասնելով «Լես Ֆոքսիսի» նկատմամբ: Խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստ է դարձել Ակիմա Ռիչարդսը «Լես Ֆոքսիս» ակումբից՝

ԿԳՄՍ նախարարը բրալյան գրքեր է նվիրել տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Գիրք նվիրելու օրվա շրջանակում այցելել են Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոց։ Նախարարը դպրոցի գրադարանին նվիրել է բրալյան գրքեր՝

Բռնցքամարտիկները Բուլղարիայում մասնակցում են Ստրանջայի հեղինակավոր մրցաշարին

Հայաստանի բռնցքամարտի հավաքականը 12 մարզիկով մեկնել է Բուլղարիա՝ մասնակցելու Ստրանջայի միջազգային մրցաշարին: Կարեն Աղամալյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Հենրիկ Սահակյանը (54 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Արթուր Ղազարյանը (60 կգ), Արթուր