Մատենադարան Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում կայացել է հոգաբարձուների խորհրդի նիստը, որի ընթացքում ներկայացվել է 2024 թ.-ի գործունեության հաշվետվությունը։
Նիստին ներկա են եղել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար, հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, պաշտոնատար այլ անձինք:
Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը ներկայացրել է գիտական, գիտատեխնիկական, ձեռնարկատիրական գործունեության ձեռքբերումները, բոլոր ուղղություններով կառույցի միջազգային դիրքավորման ցուցանիշները, գիտական արդյունքի միջազգայնացման ուղղությամբ իրականացված աշխատանքները։ Տնօրենը հատկապես կարևորել է Հայագիտական միջազգային կոնգրեսի արդյունքները, միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում Մատենադարանի առաջխաղացումը, Եվրոպայում հրատարակվող Մատենադարանի միջազգային պարբերական MEMAS-ը, վերականգնման ոլորտում իրականացված խոշոր նախագծերը և ձեռագիր մատյանների հավաքչականության արդյունքները։
Ելույթ են ունեցել նաև Մատենադարանի տարբեր ոլորտների պատասխանատուները, որոնք կարևորել են նախորդ տարի իրականացված բարեփոխումները և ընդգծել դրանց շարունակականության անհրաժեշտությունը։