Լուրեր
Դասագրքերի հրատարակման մրցույթ՝ 5-րդ, 7-րդ, 10-րդ դասարանների համար

Հանրակրթության նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված ստեղծվող դասագրքերի հրատարակման նպատակով « Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամը» հայտարարում է 5-րդ, 7-րդ, 10-րդ դասարանների դասագրքերի հրատարակման մրցույթ: Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու

ԲՏՃՄ ուղղություններով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման նոր համակարգ է սահմանվել

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրման կարգը, պայմանները և բուհերի ու մասնագիտությունների ցանկը սահմանելու

Ուսումնական ծրագրի մասնակցության հրավեր Գերմանիայում

Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն աշխարհում գերմաներենի դասավանդումը խթանելու և օտարերկրյա դպրոցների՝ գերմաներենի բարձր առաջադիմություն ունեցող աշակերտներին պարգևատրելու նպատակով հիմնել է մրցանակային ծրագիր, որն իրականացնում է Գերմանիայի Դաշնային երկրամասերի կրթության և մշակույթի նախարարների խորհրդի մանկավարժական փոխանակման ծառայությունը (ՄՓԾ/PAD):

ՀՀ կառավարության նիստի օրակարգում

Մարտի 23-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ

Երաժշտական հաստատություններին կնվիրաբերվի 30 ռոյալ կամ դաշնամուր

Հայ oպերային երգիչ, բաս, Հայաստանի ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանը և Վիեննայի «Բեթհովեն» կոնսերվատորիայի տնօրեն Սիրանուշ Գալոյանը Հայաստանում են. նրանց ընդունել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և

«Ազգային թատերական դպրոց» միջազգային ծրագրի մեկնարկը` Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում

ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի և Ռուսաստանի ազգային դրամատիկական թատրոնի նախաձեռնությամբ մարտի 24-ին կմեկնարկի «Ազգային թատերական դպրոց» միջազգային նախագիծը։ Մշակույթի և արվեստի ավելի քան 30 երիտասարդ մասնագետներ կմասնակցեն «Կառավարման հիմունքները

ԿԳՄՍ նախարարն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի նորանշանակ դեսպանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին: ԿԳՄՍ նախարարը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և արդյունավետ աշխատանք մաղթել ՝ ի շահ հայ-վրացական բարեկամական կապերի զարգացման՝ համոզմունք հայտնելով,

Նախադպրոցական հաստատության մանկավարժի տարակարգի շնորհման նպատակով ծնողն անանուն գնահատման հարցաթերթիկ կլրացնի

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի N 243-Ա հրամանով հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողի որակավորման տարակարգի շնորհման համար ծնողների կողմից լրացվող անանուն գնահատման հարցաթերթիկը: Անանուն հարցաթերթիկները

«Եվրոպայի ուրախություն». միջազգային հավաքը համախմբելու է Եվրոպայի երեխաներին

2023 թվականի հոկտեմբերի 1-6-ը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում տեղի է ունենալու «Եվրոպայի ուրախություն» խորագրով Եվրոպայի երեխաների միջազգային 54-րդ հավաքը: Միջոցառմանը մասնակցության հայտ կարող են ներկայացնել ազգային ու միջազգային մրցույթներում, փառատոններում լավագույն արդյունքներ ունեցող արվեստի դպրոցները, մշակութային կենտրոնները, ստուդիաները, ակումբները: