Լուրեր
Մեկնարկում է «ԳԱԿ մշակութային խաչմերուկ. ժամանակակից արվեստագետների այց Վրաստանից և Իրանից» նախագիծը

ՀՀ ԿԳՄՍՆ աջակցությամբ Հ․ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնը կիրականացնի «Մշակութային խաչմերուկ. ժամանակակից արվեստագետների այց Վրաստանից և Իրանից» խորագրով նախագիծը: Կենտրոնը նախագիծն իրականացնում է Իրանի և Վրաստանի գործընկեր կազմակերպությունների համագործակցությամբ: Նախագծի մեկնարկը կտրվի մայիսի 30-ին ԳԱԿ պատկերասրահում՝ վրացի արվեստագետ

Երկարաձգվել է կամավոր ատեստավորումից 0-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների վերապատրաստման դիմում-հայտերի ժամկետը

Կամավոր ատեստավորումից 0-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների վերապատրաստման նպատակով դիմում-հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է. այն տևելու է մինչև հունիսի 5-ը: Նշենք, որ կամավոր ատեստավորումից 0-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչը ենթակա է վերաատեստավորման՝ մեկ տարվա ընթացքում՝ համաձայն ՀՀ

Տեղ համայնքի Սբ Գևորգ եկեղեցու վերականգման աշխատանքները նախատեսվում է ավարտել ընթացիկ տարում

Պետական աջակցությամբ տարեսկզբից իրականացվում են ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Սբ Գևորգ եկեղեցու վերականգման աշխատանքները: ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության աշխատակիցները հերթական այցն են կատարել Սյունիքի մարզ՝ Սբ Գևորգ եկեղեցու վերականգման աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով: Այցին ներկա

«Մրցաշարն իր առջև դրված խնդիրը կատարում է». «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի հաղթողները՝ տպավորությունների մասին

Մայիսի 28-ին՝ Հայաստանի առաջին հանրապետության օրը, ՀՀ Գեղարքունիքի մարզում՝ Շողակաթ (նախկին Շորժա)-Սևանա լճի թերակղզի ճանապարհահատվածում երրորդ անգամ անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը: Մրցաշարին կանանց և տղամարդկանց երկուական տարիքային խմբերում ավելի քան 300 հեծանվորդ է մասնակցել:

2 ոսկե և 2 բրոնզե մեդալ՝ սպորտային մարմնամարզության World Challenge Cup մրցաշարում

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ է նվաճել Բուլղարիայի Վառնա քաղաքում անցկացված սպորտային մարմնամարզության World Challenge Cup մրցաշարում: Դավթյանը մրցաշարի հաղթողի տիտղոսը նվաճել է հենացատկում՝ եզրափակչում

Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում բացվել է մանկապարտեզ

Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Զարթոնք գյուղում տեղի է ունեցել նորակառույց մանկապարտեզի բացման արարողություն։ Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, պաշտոնատար այլ անձինք։ Մանկապարտեզը կառուցվել է սուբվենցիոն ծրագրի շրջանակում,

Կարևորելով պետություն-քաղաքացի կապը. անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը

Մայիսի 28-ին՝ Հայաստանի առաջին հանրապետության օրը, ՀՀ Գեղարքունիքի մարզում՝ Շողակաթ (նախկին Շորժա) - Սևանա լճի թերակղզի ճանապարհահատվածում երրորդ անգամ անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը, որին կանանց և տղամարդկանց երկուական տարիքային խմբերում ավելի քան 300 հեծանվորդ է

Հայտնի են գրական մրցույթում հաղթող ճանաչված մրցանակակիրները

Մայիսի 27-ին Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի մեծ դահլիճում տեղի է ունեցել Գրքի երևանյան փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը: Տարվա գլխավոր գրական իրադարձության ամփոփման ընթացքում ազդարարվել է գրական մրցանակաբաշխության՝ «Դրամատուրգիա», «Մանկապատանեկան գրականություն», «Պոեզիա», «Արձակ» անվանակարգերում հաղթող ճանաչված մրցանակակիրների անունները: Միջոցառմանը ողջույնի

Կին գործիչների պատմական դերակատարումը պետք է ավելի տեսանելի դարձնել. Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է TEDxYerevan նախագծի «Ամենօրյա առաջնագծում» թեմայով քննարկմանը, որն անցկացվել է հարցազրույցի ձևաչափով։ Բանախոսության հիմնական թեման կառավարման համակարգում, հանրային կյանքում և մասնավորապես կրթության ոլորտում կնոջ դերակատարմանն ու առաջնորդությանն է վերաբերել։