Լուրեր
Ծանրորդ Կառլեն Մկրտչյանը՝ Եվրոպայի պատանեկան առաջնության բրոնզե մեդալակիր

Հայաստանի հավաքականն առաջին մեդալն է նվաճել Մոլդովայում մեկնարկած ծանրամարտի մինչև 15 և 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունում: Պատանի ծանրորդ, 49 կգ քաշային Կառլեն Մկրտչյանը երկամարտի 181 կգ արդյունքով (80+101 կգ) դարձել է բրոնզե մեդալակիր: Մկրտչյանը պոկում վարժությունում արժանացել է

Հայաստանի ներկայացուցիչները 1 արծաթե և 2 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպական ամառային երրորդ խաղերում

Լեհաստանում կայացած Եվրոպական ամառային երրորդ խաղերում հայ մարզիկները 3 մեդալ են նվաճել՝ 1 արծաթե և 2 բրոնզե: Խաղերի փոխչեմպիոն են հռչակվել հրաձիգներ Էլմիրա Կարապետյանն ու Բենիկ Խլղաթյանը՝ 10մ, 30+30 կրակոց թիմային միքս վարժությունում դառնալով արծաթե մեդալակիր և սահմանելով Եվրոպական

Կնյազ Իբոյանը հաղթել է թուրք ըմբիշին և ոսկե մեդալ է նվաճել Եվրոպայի երիտասարդների առաջնությունում

Իսպանիայում ավարտին մոտեցող ըմբշամարտի Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնության 92 կգ քաշայինների եզրափակչում Մ23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոնը գոտեմարտել է Թուրքիայի ներկայացուցիչ Մուհամեդ Գիմրիի հետ և 3:2 հաշվով կամային հաղթանակ է տարել համառ պայքարում: Իբոյանը Հայաստանի վերջին ներկայացուցիչն էր երիտասարդական ԵԱ-ում:

Կարեն Գիլոյանն ընդունել է բասկետբոլի օլիմպիական չեմպիոն Ելենա Շակիրովա-Բունիաթյանցին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է 1992 թ. Բարսելոնայի Օլիմպիական խաղերում ԱՊՀ-ի միասնական թիմի բասկետբոլի օլիմպիական չեմպիոն Ելենա Շակիրովա-Բունիաթյանցին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Բասկետբոլի Ա-լիգայի

Եվրոպական խաղեր. Բռնցքամարտիկներն անմասն մնացին մեդալներից

Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականը ևս ավարտեց իր ելույթները Լեհաստանում ընթացող Եվրոպական ամառային երրորդ խաղերում, որը վարկանիշային էր Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար: Կարեն Աղամալյանի գլխավորած թիմի կազմում մեդալ նվաճելուն մոտ էին 57 կգ քաշային Արթուր Բազեյանը, 71 կգ

Հունահռոմեական ոճի երիտասարդ ըմբիշները 5 մեդալ են նվաճել Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնությունում

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը 1 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ է նվաճել Իսպանիայում անցկացված Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնությունում: Թիմային հաշվարկում Հայաստանի ընտրանին զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը: Երեկ Հայաստանի ներկայացուցիչներից ոսկե մեդալի համար գոտեմարտել է 60 կգ

«Վստահ եմ՝ հետագա հաջողությունները կդիտվեն որպես օրինաչափություն, այլ ոչ՝ պատահականություն». Կարեն Գիլոյանն ընդունել է թենիսի կանանց հավաքականի անդամներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է Հայաստանի թենիսի կանանց հավաքականին, որը հունիսի 19-24-ը տպավորիչ ելույթներ է ունեցել Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում անցկացված ոչ պաշտոնական աշխարհի գավաթի թիմային խաղարկությունում (ITF Billie Jean King Cup):

Աղավնաձորում բացվել է «Գրադարակ Աղավնաձոր» համայնքային կենտրոն-գրադարանը

Վայոց ձորի մարզի Աղավնաձոր համայնքի մշակույթի տանը տեղի է ունեցել «Գրադարակ Աղավնաձոր» գրադարանի պաշտոնական բացման արարողությունը: Բացման արարողությանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության գլխավոր մասնագետ Վերոնիկա Խորասանյանը, Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի

Յուրիկ Հովեյանն՝ ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության հաղթող, Վիգեն Նազարյանն՝ արծաթե, Հոմերոս Առաքելյանը՝ բրոնզե մեդալակիրներ

Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են առաջին մեդալները: Յուրիկ Հովեյանն առաջնության ոսկե մեդալին արժանացել է ՝ 63 կգ քաշայինների եզրափակչում լարված պայքարում առավելության հասնելով Մոլդովայի ներկայացուցիչ Վիտալի Երոմիենկոյի