Լուրեր
Համերգ՝ նվիրված Վահագն Պապյանի 65-ամյակին

Մայիսի 27-ին` ժամը 19:00-ին, ‹‹Արամ Խաչատրյան›› համերգասրահում տեղի կունենա համերգ՝ նվիրված անվանի դաշնակահար և դիրիժոր Վահագն Պապյանի ծննդյան 65-ամյակին: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ կհնչի Շոպենի թիվ 1 դաշնամուրի կոնցերտը և Մենդելսոնի թիվ 3 «Շոտլանդական» սիմֆոնիան:

ՀՀ կառավարության հատկացումները՝ Լոռի բերդ ամրոցի պարսպի հյուսիսարևելյան հատվածի և Կրասարի կամրջի վերականգնման համար

Մայիսի 26-ին կայացած նիստում ՀՀ կառավարությունը միջոցներ է հատկացրել Լոռու մարզի Լոռի բերդ ամրոցի պարսպի հյուսիսարևելյան հատվածի ամրակայման և մասնակի վերականգնման աշխատանքների (44.119.600 ՀՀ դրամ՝ ներառյալ տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունները) և ՀՀ Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի Կրասարի կամրջի

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ԵԱՏՄ երիտասարդական օրակարգի ձևավորման նպատակով առաջարկներ է ներկայացրել

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը Բիշքեկում մասնակցում է Եվրասիական տնտեսական համաժողովին: Ելույթ ունենալով «Ռազմավարություն - 2025. Երիտասարդության հայացքը ԵԱՏՄ-ի զարգացման վերաբերյալ» խորագրով քննարկման ժամանակ` նա շեշտել է, որ վերջին տարիներին երիտասարդների հետ աշխատանքը հաստատապես մտել է միջազգային խոշոր

Բացվելու է «Խրամատային գեղարվեստ» հանրապետական ցուցահանդեսը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մայիսի 27-ին՝ ժամը 18:30-ին, «ՀԱՅ-ԱՐՏ» մշակութային կենտրոնում բացվելու է «Խրամատային գեղարվեստ» խորագրով հանրապետական ցուցահանդեսը: Ցուցահանդեսին ներկայացվելու են Արցախյան պատերազմի մասնակից և նահատակված արվեստագետ զինվորների աշխատանքները:

Վանաձորում մեկնարկել է «ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային պատկերասրահը 2022 թ. մայիսից մինչև հոկտեմբեր իրականացնելու է «ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը: Այսօր՝ մայիսի 25-ին, ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Հովհ. Թումանյանի անվան թիվ 3 հիմնական

ԱՊՀ երիտասարդական խորհրդի նիստում ցուցադրվել է անցյալ տարի Կապանում տեղի ունեցած «100 գաղափար ԱՊՀ համար» մրցույթի տեսանյութը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ով նաև ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի անդամ է, մասնակցել է ԱՊՀ երիտասարդության խորհրդի նիստին: Առցանց ձևաչափով անցկացված նիստին մասնակցել են Ռուսաստանից, Բելառուսից, Ղրղզստանից, Ուզբեկստանից, Ղազախստանից, Տաջիկստանից,

Նկարների և քանդակների մրցույթ սահմանափակ կարողություններով երեխաների և երիտասարդների համար

Ճապոնական «Fukushi Jyukankyo Chiiki Center» հասարակական կազմակերպությունը սահմանափակ կարողություններով երեխաների և երիտասարդների համար կազմակերպում է «Toyohashi Brut Art Contest» նկարների և քանդակների մրցույթ: Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել հաշմանդամության վկայականը, լրացնել կից ներկայացված հայտադիմումը /առդիր 2/ և ուղարկել

Լոնդոնում կայացել է Ալեքսանդր Հարությունյանի 102-ամյակին նվիրված համերգ-ցուցահանդեսը

Լոնդոնի Քենսինգթոն թագավորական համայնքի Սուրբ Քաթսբերթ եկեղեցում տեղի է ունեցել մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի 102-ամյակին նվիրված բացառիկ համերգ-ցուցահանդեսը: Միջոցառումը կազմակերպվել է «Քլինգեն» երգչախմբի ու Մշակութային ասոցիացիայի գեղարվեստական ղեկավար ու դիրիժոր Սիփան Օլահի ջանքերով և Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատան