Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում սեպտեմբերի 10-ին` ժամը 17:00-ին, կբացվի Արամ Իսաբեկյանի «Դիմանկարներ» խորագրով անհատական ցուցահանդեսը: Ցուցահանդեսի կազմակերպիչն է «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահը: Արամ Իսաբեկյանը հայ գեղանկարչության վերջին տասնամյակների ամենաճանաչված հեղինակություններից է: Նա անցել է ստեղծագործական հարուստ
Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, Մոսկվայում ավարտվել է գրքի միջազգային ցուցահանդեսը։ Ի թիվս տասնյակ երկրների, հազարավոր հրատարակիչների, գրավաճառների, գրական գործակալների, գրողների, արվեստագետների ու, լրագրողների, ցուցահանդեսին առանձին տաղավարով մասնակցել է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվիրակությունը։ Բոլոր ներկաները հնարավորություն են ունեցել կապեր հաստատել, գնել և
Սեպտեմբերի 7-ից հոկտեմբերի 1-ը տեղի կունենա «Մանարյանական «Անհաղթ աքլորը» 40 տարեկան» խորագիրը կրող արխիվային լուսանկարների բացառիկ ցուցադրությունը: Ցուցադրությունը նվիրված է հայ դերասան, ռեժիսոր, սցենարիստ, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանի ծննդյան 95-ամյակին և Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի «Անհաղթ աքլորը»
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Աշտարակի Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում իրականացվում է «Հին արհեստների նոր տունը» հայկական ավանդական արհեստների ուսուցման և սկսնակ զբոսավարների դասընթացների ծրագիրը: Այն բաղկացած է երկու մասից՝ նախատեսված տարիքային երկու խմբերի համար։ Առաջին մասը մեկնարկել
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախաձեռնությամբ սեպտեմբերի 7-ից դեկտեմբերի 15-ը կանցկացվի «Գեղարվեստական տպագրության երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019-ը»: Միջոցառումն անցկացվում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և նրա տիկնոջ` Նունե Սարգսյանի հովանու ներքո: Բացման հանդիսավոր
«Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մշակույթի նախարարության միջև 2017-2020 թթ. մշակութային համագործակցության մասին» ծրագրի շրջանակում 2019 թվականի սեպտեմբերի 7-8-ը մեր երկրում կանցկացվեն Չինաստանի մշակույթի օրեր: Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում այս շաբաթ և կիրակի,
Սեպտեմբերի 6-ին, Վայոց ձորի մարզում կնշվի Գլաձորի համալսարանի հիմնադրման 735-ամյակը։ Մարզում նախատեսվում են մի շարք միջոցառումներ: Թանահատի վանական համալիրում, ժամը 15։00-ին կկատարվի օրհնության կարգ և կմատուցվի Սուրբ պատարագ։ Հոգևոր և աշխարհիկ կատարումներով հանդես կգա «Գեղարդավանք» երգչախումբը (գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ,
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Սալենտոյի 16-րդ միջազգային կինոփառատոնի բացմանը կներկայացվի Միքայել Պողոսյանի «Արև, սարեր ու սեր» ֆիլմը: Կինոփառատոնի տնօրեն Ջիջի Կամպանիլեի հրավերով «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը 2019 թ. սեպտեմբերի 4-8-ը ներկա կլինի Տրիկազե քաղաքում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ` ս. թ. սեպտեմբերի 4-ին, ժամը 19:00-ին, Երևանի պետական կամերային թատրոնի (հասցե՝ Մաշտոց 58) «Երկաթ» սրահում կներկայացվի «Կամերային ցուցահանդեսներ» խորագրով ցուցահանդես-վաճառքների երրորդ մուտքը՝ հայ գեղանկարիչ Արմեն Աթանյանի ստեղծագործություններով: Ցուցահանդեսի կազմակերպիչ՝ Երևանի պետական կամերային թատրոն: Կներկայացվեն