Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյա հոբելյանին ընդառաջ՝ Հայաստանի պատմության թանգարանը կազմակերպում է հանրապետական գիտաժողով։

Այն տեղի կունենա 2021 թվականի սեպտեմբերի 28-30-ը: Գիտաժողովին զեկույցով հանդես գալու համար անհրաժեշտ է մինչև հուլիսի 15-ը գրանցվել հետևյալ հղմամբ՝ https://docs.google.com/.../1FAIpQLScXMq4sinZyTA.../viewform և ուղարկել համառոտ ամփոփագիր՝ մինչև 150 բառ:

Զեկուցման ներկայացվող թեմաների ուղղություններն են

  • Հնագիտություն,
  • Ազգագրություն,
  • Հայաստանի նոր և նորագույն շրջանի պատմություն,
  • Մշակութաբանություն,
  • Թանգարանագիտություն:

Ժամանակացույց՝

  • հուլիսի 15՝ հայտերի ընդունման վերջնաժամկետ,
  • օգոստոսի 15՝ մասնակցության հաստատման վերջնաժամկետ,
  • սեպտեմբերի 1՝ նախնական ծրագրի հրապարակում,
  • սեպտեմբերի 20՝ վերջնական ծրագրի հրապարակում։

Ներկայացված զեկույցները հոդվածների տեսքով կհրապարակվեն «Աշխատություններ՝ Հայաստանի պատմության թանգարանի» պարբերական ժողովածուի 8-րդ համարում: