Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան և «Արամ Խաչատրյան» համերգասրահը ներկայացնում են ջազ համերգ՝ նվիրված կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի և ԵՊԿ 100-ամյա հոբելյաններին։
Համերգը մայիսի 12-ին՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Համերգին ելույթ կունենա Հանրային ռադիոյի և հեռուստատեսության էստրադային–սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյանի ղեկավարությամբ։ Որպես մենակատարներ հանդես կգան ԵՊԿ ջազ-փոփ երաժշտության ամբիոնի ուսանողները։
Համերգային ծրագրում կհնչեն Առնո Բաբաջանյանի հայտնի և սիրված երգերը՝ «Праздничный Ереван», «Նոկտյուրն», «Озарение», «Չքնաղ երազ», «Судьба», «Կամուրջներ», «Կիրակի», «Не спеши», «Благодарю тебя», «Твои следы», «Музыка», «Զեփյուռ», «Իմ Երևան», «Մեր սիրելի Երևան», «Пушинка», «Позови меня», «Чертово колесо», «Հեյ, աստղեր», «Королева красоты», «Ազգ փառապանծ», «Пока я помню», «Приснился сон», «Ты, море и я», «Իմ սիրելի Երևան»: