ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը և Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանը մայիսի 11-ին՝ ժամը 17։00-ին, Ա. Սպենդիարյանի հիշատակի օրվան նվիրված կազմակերպում է «Վարդատունկ» կոմպոզիտորի շիրիմին:Հաջորդիվ՝ ժամը 17։30-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախմբի և երգչախմբի մասնակցությամբ տեղի կունենա երաժշտական անակնկալ:

Միջոցառման աջակիցներն են Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, «Formica» ընկերությունը, Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցը։